Artsakhpress

Սպորտ

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է Սերենա Ուիլյամսին սովորեցնել «հայկական ցտեսությունը»

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցանկանում է, որ «հայկական Թվիթերն» իր կնոջը` ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին, սովորեցնի «հայկական ցտեսության» գաղափարը:

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է Սերենա Ուիլյամսին սովորեցնել «հայկական ցտեսությունը»

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է Սերենա Ուիլյամսին սովորեցնել «հայկական ցտեսությունը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս կերպ, Օհանյանն արձագանքել է Ուիլյամսի այն գրառմանը, որով ինքը դժգոհել է այն մարդկանցից, ովքեր հեռախոսով խոսելիս հրաժեշտ են տալիս և 10 րոպե անց դեռ շարունակում են խոսել:
Ալեքսիսը բացատրել է, որ դա «գիտականորեն ապացուցված» «հայկական ցտեսությունն» է և գրառմանը կցել է նաև այդ արտահայտության բառարանային բացատրությունը:
«Հայկական ցտեսությունն» այն է, երբ մի խումբ հայ ընկերներ կամ ընտանիքի անդամներ միմյանց հրաժեշտ են տալիս, բայց դա շատ երկար ժամանակ է խլում: Այս մարդիկ կարող են նույն մարդուն նույնիսկ երկու կամ երեք անգամ ցտեսություն ասել նախքան իսկապես հեռանալը»,- Urban Dictionary-ն այսպես է բացատրում է «Հայկական ցտեսություն» արտահայտությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search