Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրների պարգևատրում

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում այսօր տեղի է ունեցել համերգ՝ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների և արվեստի «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրների մասնակցությամբ:

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրների պարգևատրում

Ստեփանակերտում    տեղի  է ունեցել   «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի  մրցանակակիրների   պարգևատրում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին     Գյումրու  մասնաճյուղի   ուսանողները  և  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները  ժողգործիքների   նվագակցությամբ    հանդես  են   եկել հայրենասիրական    երգերով:Միջոցառման  ընթացքում   մրցույթ-փառատոնի  արցախցի  մրցանակակիրներն  արժանացել  են    դիպլոմների  և  նվերների:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում   ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանն  ասել  է, որ  Արցախից   այս  տարի  մրցույթ-փառատոնին   մասնակցության   հայտ  է  ներկայացրել  34  հոգի, որոնցից  29-ը  գրավել   են   մրցանակային  տեղեր, այդ  թվում  8  հոգի՝ առաջին, իսկ   դաշնամուրային  դուետ  անվանակարգում  մեկ  զույգ  էլ  արժանացել   է  գրան  պրիի: 

Խոսելով   «Վերածնունդ»  փառատոնի մասին՝ նախարարն  ասել  է, որ   այս  տարվա   նորույթը  երաժիշտ-կատարողներից բացի նկարիչների  մասնակցությունն  է մրցույթին. դա   շատ  կարևոր  է  միջմշակութային  հաղորդակցության  կապերի   սերտացման  բնագավառում: Նա  ընդգծել  է, որ   արվեստի  զարգացման   գործում       մեծ   նշանակություն  ունի    նման  մրցույթ-փառատոնների  կազմակերպումը:

Երևանի  պետական  կոնսերվատորիայի  Գյումրու  մասնաճյուղի   ազգային  նվագարանների  և    հայ  երգեցողության  ամբիոնի  վարիչ, «Վերածնունդ» միջազգային մրցույթ–փառատոնի    «Ազգային  նվագարաններ»    անվանակարգի համակարգող  Գևորգ  Նորոյանն  ասել  է,  որ   իրենց  ուսանողներն  Արցախում    տարբեր   համերգների  են  մասնակցում  և  այս  փոխհամագործակցությունը  զարգացնում  ու ամրապնդում  է մշակութային      կապերը: Նա  նշել  է, որ   այս  տարի   լրանում  է   Սայաթ-Նովայի   անվան  երաժշտական   քոլեջի  և   Երևանի  պետական  կոնսերվատորիայի  Գյումրու  մասնաճյուղի   համագործակցության  10-ամյակը: 

Անդրադառնալով  փառատոնին՝   Գ. Նորոյանն  նաև ասել է, որ մրցույթին  մասնակցելը      մեծ  կարևորություն  ունի, քանի  որ  երիտասարդ  երաժիշտները հնարավորություն  են   ունենում    շփվելու  աշխարհահռչակ  արվեստագետների  հետ: Նրանք   մասնակցում   են    վարպետության  դասերի, ձեռք  բերում  փորձ,  կատարելագործվում  իրենց  մասնագիտության  բնագավառում: «Այս  տարվա   ապրիլին Գյումրիում   տեղի ունեցած   արվեստի  «Վերածնունդ» 10-րդ միջազգային  մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի  37 երկրից, նախորդ  տարվա  36-ի   փոխարեն: Մասնակիցների   մեջ     մեծ   թիվ  են  կազմում   արցախցիները և պիտի   նշեմ, որ    նրանց  կատարողական  արվեստը   բավականին  բարձր   մակարդակի  է. արցախցի   երեխաներն  օժտված  են    նաև  երաժշտական  տաղանդով»,-ավելացրել  է  Գ. Նորոյանը:

 

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search