Artsakhpress

Ռազմական

Առաջնագծում իրավիճակը խաղաղ է միայն արտաքուստ. Տիգրան Աբրահամյան

Առաջնագծում իրավիճակն առաջին հայացքից խաղաղ է թվում, բայց դա միայն արտաքուստ:

Առաջնագծում իրավիճակը խաղաղ է միայն արտաքուստ. Տիգրան Աբրահամյան

Առաջնագծում իրավիճակը խաղաղ է միայն արտաքուստ. Տիգրան Աբրահամյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն առաջնագծում, ինչ նոր ռիսկեր եք տեսնում:
Առաջնագծում իրավիճակն առաջին հայացքից խաղաղ է թվում, բայց դա միայն արտաքուստ:
Բացի նրանից, որ օդում մի տեսակ լարվածություն կա, առաջնագծում այս «խաղաղությունը» ավելի շատ մտահոգություններ է առաջացնում, քան հանդարտություն:
Այս փուլում կրկին ակտիվ են դիպուկահար խմբերը, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի լարվածության «դոզան» նվազի: Ադրբեջանից հնչող կոշտ հայտարարությունները կարծես թե չեն դադարում, կա՞ իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավորություն: Եթե խոսքը բանակցային պրոցեսին է վերաբերում, ապա ոչ, եթե առաջնագծում իրավիճակի կտրուկ լարմանը՝ այո:
Այն գործոնները, որոնք կարող են կանաչ լույս վառել Ադրբեջանի կտրուկ ակտիվացման համար, ավելի քան բավարար են. առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունների ու ադրբեջանական հանրության զգալի մասի ցանկություններով պայմանավորված:
Ինչպիսին է՞ իրավիճակը Արցախի քաղաքական դաշտում, արդյո՞ք Արցախում որոշակի հաճախականությամբ տեղի ունեցող թեկուզև փոքր հավաքները ևս չեն մեծացնում իրավիճակի լարման հավանականությունը:
Եթե այդ պրոցեսները քաղաքական ողջամտության մեջ են, ապա խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ՝ ամեն ինչ խելամտության սահմաններում կմնա, հակառակի մասին չեմ էլ ուզում մտածել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search