Artsakhpress

Տնտեսական

Անասնապահության կանոնակարգման ուղղությամբ Թաղավարդում աշխատանքներ են իրականացվում

Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում «Անասնաբուծության կանոնակարգում և արոտավայրերի կառավարում» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ից մեկնարկել են գյուղի վարչական սահմաններում գտնվող արոտավայրերի մակերեսային բարելավման՝ քարերից ու թփուտներից մաքրման և արոտների ջրարբիացման աշխատանքները:

Անասնապահության կանոնակարգման ուղղությամբ Թաղավարդում աշխատանքներ են իրականացվում

Անասնապահության կանոնակարգման ուղղությամբ  Թաղավարդում   աշխատանքներ  են   իրականացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ զրույցում ասել  է  ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ  Նորայր Մուսայելյանը:
Նա   նշել է, որ   արոտավայրերի բարեկարգման աշխատանքների իրականացման  համար ստեղծվել են երեք աշխատանքային խմբեր. այդ  աշխատանքներին   Թաղավարդի համայնքից  մասնակցում  է  շուրջ    50  հոգի: Նրանք արոտավայրերի  բարելավման   համար  1  հա-ի  դիմաց  պետության  կողմից   վարձատրվում  են  30  հազար  դրամով: Իսկ   համայնքի   ջրարբիացման աշխատանքներն իրականացվում  է «ՎարանդաՇին» ՓԲԸ կողմից:
Ն.  Մուսայելյանի   խոսքով՝   արոտավայրերի արդյունավետ շահագործումը և որակական հատկանիշների պարբերաբար բարելավումը կախված է այդ  աշխատանքների  օգտագործման և  բարելավման  ճիշտ պլանավորումից:
Ըստ    մեր  զրուցակցի՝   Թաղավարդի  բնակչության հիմնական եկամտի աղբյուրը  անասնաբուծությունն է: Համայնքում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը 660 է, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 576, խոզերինը՝ 330, իսկ թռչունների  թիվը  5 576 է: Համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական կենդանիների արածեցման համար նախատեսված ընդհանուր արոտների մակերեսը  330  հեկտար է:
«Արոտները գերծանրաբեռնված են: Չունենալով հերթափոխ արածեցման գործող մեխանիզմներ՝ տարիների ընթացքում բարձրարժեք կերաբույսերի տեսակները  նվազել  են, ինչպես նաև   պակասել  են  ստացվող կերի քանակն ու  որակը:  Արոտավայրերի գերակշիռ մասը թփակալված է, իսկ որոշ մասերում  թունավոր և կերակրման համար ոչ պիտանի բույսերն  էլ  կազմում են բուսածածկի մոտ 80 տոկոսը: Արոտավայրերում   խմելու ջրի բացակայության պատճառով  անասուները  ստիպված են   լինում   ծարավը   հագեցնելու  համար   հաղթահարել  երկար  տարածություններ, որը   բացասաբար է ազդում կենդանիների մթերատվության վրա՝ 10-25 % նվազեցնելով կենդանիների կաթնատվությունը  և  25-30 տոկոսով քաշաճը: Ծրագրի նպատակն է բացառել արգելված  վայրերում կենդանիների հայտնվելու դեպքերը, ստեղծել նախադրյալներ համայնքում անասնաբուծության կանոնակարգման և արոտների կառավարման համար,  ինչի շնորհիվ էլ  առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ    կբարձրացվի արոտների արդյունավետությունն ու կերային արժեքը՝  դրանով  իսկ   խթանելով  անասնապահության  արդյունավետությունը»,-ավելացրել  է   Ն.  Մուսայելյանը:
Նշենք, որ ըստ ծրագրի, նախատեսվում է համայնքի տարածքում գտնվող շուրջ 330 հա տարածք կազմող արոտավայրերում  աշխատանքներն ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search