Artsakhpress

Մշակույթ

Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն. Ավետիս Կիտանյան

Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն:

Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն. Ավետիս Կիտանյան

Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն. Ավետիս Կիտանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում լրագրողների հետ զրույցում Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշեց, որ այդ ուղղությամբ երկու երկրները նաև զգալի անելիք ունեն:
 
«2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին երկու ուղղություններով շատ ակտիվ երթևեկություն կար:  Երկու ավիաընկերություններ աշխատում էին, արդյունքում գրեթե ամեն օր թռիչներ կային: Ստացվում էր, որ օրական 150-200 հոգի երթևեկում էր երկու ուղղությամբ: Արդյունքում՝ Լիբանանից Հայաստան գնացողների թիվը անցնում էր 40 հազարը, իսկ հակառակ ուղղությամբ՝ 11-12 հազարը»,-ասաց Ավետիս Կիտանյանը: Նա նշեց, որ այստեղ մեծ է զանգվածային լրատվամիջոցների դերը: Երկու կողմն էլ պետք է իր հասարակության լայն շրջանակին ցույց տա, թե ինչ զբոսաշրջային հնարավորություններ կան: Ավետիս Կիտանյանի խոսքով՝ Լիբանանում ծառայությունները բարձր մակարդակի վրա են, կլիման բավական բարենպաստ է:
«Քարոզչական արշավը եթե շարունակենք, ապա մեծ հնարավորություններ կան այս ոլորտում: Բնակիչներին տուրիստական հնարավորությունները ներկայացնելուց զատ, պետք է ստեղծել պայմաններ այս բիզնեսով զբաղվողների համար, որ հետաքրքրություն ունենան ծախելու եղած պրոդուկտը: Լիբանանում մեծ հայ համայնք կա, հայերը մշտապես ձգտում են Հայաստան գնալ, մեծ թվով արաբներ էլ հետաքրքրված են Հայաստանով: Եթե մատչելի փաթեթներ լինեն, ապա վստահ եմ, որ երկկողմ շարժը կակտիվանա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Լիբանանում խոհանոցը, հյուրանոցային հնարավորությունները բացառիկ են:
Ավետիս Կիտանյանը կարևորեց «Արմենիա» ավիաընկերության գործունեությունը: Նրա խոսքով՝ ավիաընկերության շուկա մուտք գործելը ակտիվություն մտցրեց, քանի որ ճկուն գնային առաջարկներով էր հանդես գալիս:
Խոսելով Լիբանանի քաղաքացիների նկատմամբ վիզայի դյուրացման Հայաստանի քաղաքականության մասին՝ Ավետիս Կիտանյանը նշեց, որ դա կարևոր քայլ է:
«Շատ խելացի քայլ է առանց վիզայի ռեժիմ սահմանելը: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրները, որոնք այդ մոտեցումն են կիրառում, զբոսաշրջության ոլորտում մեծ հաջողություններ են գրանցում: Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի, պարզապես պետք է ներդրում արվի, զբոսաշրջության ոլորտին ուղղված ֆինանսավորումն ավելացվի»,-հավելեց Ավետիս Կիտանյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search