ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Լևոն Վահրադյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար:
ՀՀ նախագահը գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, արտակարգ իրավիճակների ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակից, ևս երկու հրամանագրերով նախագահն Արթուր Գրիգորյանին նշանակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, իսկ Հրաչյա Ռոստոմյանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակումների մասին որոշումները կայացրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի։