Մարտունու շրջանի Շեխերի Նիկողոս և Հերմինե Նիկողոսյանների անվան հոսքային դպրոցը նոր համակարգչային կաբինետ ունի:
Շեխերի դպրոցը նոր համակարգչային կաբինետ ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շեխերի հոսքային դպրոցի տնօրեն Կարո Ավշառյանն ասել է, որ համակարգչային կաբինետ ունենալու նախաձեռնությունն իրականացվել է կրթօջախի ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանի և ֆրանսիական «Ռոդար» միջազգային բարեգործական կազմակերպության համատեղ աջակցությամբ:
Տնօրենը նշել է, որ բարերարը դպրոցին է նվիրաբերել 10 դյուրակիր համակարգիչ, 2 տպիչ սարք և 1 պրոյեկտոր: Կ. Ավշառյանի խոսքով՝ մինչ նվիրատվությունը դպրոցն ուներ միայն 4 համակարգիչ:
«Նոր համակարգիչների միջոցով աշակերտները ձեռք կբերեն ավելի կայուն գիտելիքներ, ինչպես նաև դրանք կօգնեն պրակտիկ աշխատանքներն ավելի հետաքրքիր դարձնել»,-ասել է Կ. Ավշառյանը
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ 2002 թվականին Կարպիս Նիկողոսյանի և նրա կնոջ՝ Նիկոլայի անմիջական հովանավորությամբ շահագործման է հանձնվել նաև գյուղի դպրոցը. այնտեղ ներկայումս սովորում է 71 աշակերտ: