Փարիզի ոստիկանությունը մայիսի 1–ին ցույցերին տեղ գտած անկարգությունները ճնշելու ժամանակ կալանավորել է 276 մարդ, նրանցից 102–ը շարունակվում է կալանքի տակ գտնվել։
Փարիզում անկարգությունների ճնշման ժամանակ կալանավորվել է 276 մարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին չորեքշաբթի հայտնել են Փարիզի ոստիկանությունից։
Համաձայն նախնական տվյալների՝ ծայրահեղականները վնաս են հասցրել 31 խանութի, այրել 6 ավտոմեքենա, եւս 10 մեքենա էլ տուժել են նրանց գործողություններից։ Ձախ ծայրահեղականների եւ իրավապահ ուժերի միջեւ բախման հետեւանքով 4 մարդ է վիրավորվել։ Ոստիկանության տվյալով՝ Փարիզի փողոցների ջարդերում մասնակցել է 1200 խուլիգան, փոխանցում է news.am-ը:
Անկարգությունները պայթել են մայիսմեկյան ցույցի ժամանակ, երբ խաղաղ ցուցարարների շարասյունին են միացել սեւազգեստ եւ դիմակավորված ավելի քան հազար մարդ։ Իրավապահները ստիպված են եղել արցունաքաբեր գազ եւ ջրաշիթ կիրառել իրավախախտների դեմ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այցով Ավստրալիայում է գտնվում, հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է տեղի ունեցածը՝ շեշտելով, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։