Artsakhpress

Քաղաքական

Այլեւս անօգուտ է ժխտել Ցեղասպանության փաստը. Տիգրան Բալայանի արձագանքը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Հայոց ցեղասպանությունը գիտականորեն հաստատված պատմական փաստ է ու Թուրքիայի ԱԳՆ-ում դրա մասին լավ գիտեն։

Այլեւս անօգուտ է ժխտել Ցեղասպանության փաստը. Տիգրան Բալայանի արձագանքը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Այլեւս անօգուտ է ժխտել Ցեղասպանության փաստը. Տիգրան Բալայանի արձագանքը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը՝ կապված Նիդերլանդների խորհրդարանում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին։

«Կարծում եմ գիտակցում են նաեւ, որ այլեւս անօգուտ է ժխտել այդ փաստը։ Հիշեցնեմ նաեւ, որ Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռեւս 2004 թվականին։ Միգուցե իր այս հայտարարությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն փորձում է ժխտել նաեւ այս փաստը»,-նշեց Բալայանը։

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ:

Նախագծի հեղինակն է «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Յոել Ֆորդեվինդը: Բանաձեւի համաձայն՝ Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչը պարտավոր է ամեն տարի Երեւանում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը մասնակցել՝ Հայոց ցեղասպանության հարցում Նիդերլանդների դիրքորոշումը ամրապնդելու համար:

Այս առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հոլանդացի քաղաքական գործիչներին կոչ են անում խուսափել պատմության քաղաքականացումից։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Search