Artsakhpress

Հասարակական

«Արցախպրես»-ի թիմը ի սրտե միանում է «Արմենպրես»-ի հիմնադրման 99 ամյակի շնորհավորանքներին

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրանում է հայկական առաջին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 99-ամյակը:

«Արցախպրես»-ի թիմը ի սրտե միանում է «Արմենպրես»-ի հիմնադրման 99 ամյակի շնորհավորանքներին

«Արցախպրես»-ի թիմը ի սրտե միանում է «Արմենպրես»-ի հիմնադրման 99 ամյակի շնորհավորանքներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեք հանրապետությունների շուրջ մեկդարյա պատմության վավերագրողը դարձած «Արմենպրես»-ին հաջողվել է, անկախ ժամանակի գաղափարախոսություններից ու պահանջներից, միջազգային մեդիահարթակում բարձր պահել Հայասատանի հեղինակությունը և առաջ քաշել այն հիմնախնդիրները, որոնք առկա են հայ ժողովրդի օրակարգում:

Այսօր ևս «Արմենպրես»-ը շարունակում է բարձր պահել սահմանված նշաձողը՝ հայկական մեդիադաշտում և միջազգային լրատվամիջոցների հետ աշխատանքում պահպանելով բացառիկ դերակատարություն:

Հպարտությամբ ենք արձանագրում, որ «Արցախպրես»-ի ստեղծման առաջին օրվանից «Արմենպրես» լրատվական գործակալությունը կարևոր «թիկունք» է դարձել՝ աջակցելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների՝ միջազգային հարթակներում տարածմանը: Երկու գործակալությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նաև նորանոր նախագծերի իրականացում:

«Արցախպրես»-ի թիմը ի սրտե միանում է՝ ավագ գործընկերոջ տարեդարձի առթիվ հնչող բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին և ցանկանում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search