Artsakhpress

Հասարակական

Երբեք չենք մոռանա Լեւոն Հայրապետյանին եւ նրա ժառանգությունը. Տիգրան Բալայան

Երբեք չենք մոռանա Լեւոն Հայրապետյանին եւ նրա ժառանգությունը:

Երբեք չենք մոռանա Լեւոն Հայրապետյանին եւ նրա ժառանգությունը. Տիգրան Բալայան

Երբեք չենք մոռանա Լեւոն Հայրապետյանին եւ նրա ժառանգությունը. Տիգրան Բալայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այսօր առավոտյան մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակը, օրինակելի հայրենասեր եւ մեկենաս Լեւոն Հայրապետյանը: Թող հողը թեթեւ լինի: Երբեք չենք մոռանա Լեւոն Հայրապետյանին եւ նրա ժառանգությունը», - գրել է նա:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը մահացել է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, 68 տարեկանում։

Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման եւ բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։

Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց։ Գործարարը  դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝  նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար կորզելու համար։ Առողջական խնդիրների պատճառով նա տնային կալանքի տակ էր գտնվում։

Լեւոն Հայրապետյանի հուղարկավորությունը կկայանա Մոսկվայում։ Նա ցանկություն է հայտնել հուղարկավորվել ծնողների կողքին՝ Մոսկվայի հայկական գերեզմանատանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search