Կարիբյան ավազանի կղզիների միլիոնից ավելի բնակիչ է տուժել կործանարար «Իրմա» փոթորկի հետեւանքով, եւս 26 մլն մարդ վտանգի մեջ է:
«Իրմա» փոթորկից տուժել է ավելի քան 1 միլիոն բնակիչ. Կարմիր խաչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
Կազմակերպության տվյալներով՝ հզորագույն փոթորիկն ավերել է Բարբադոսի գրեթե բոլոր շենքերը եւ էլեկտրականությունից զրկել Պուերտո Ռիկոյի բնակիչներին, զգալի ավերածություններ է կատարել Բրիտանական Վիրջինյան կղզում, Սեն Մարթեն, Սեն Բարթուղեմեոս եւ Սենթ Քիթս ու Նեւիս կղզիներում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին տեղեկություններով՝ փոթորկի հետեւանքով 10 մարդ է զոհվել: