Հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժած հայ զբոսաշրջիկներից մեկը վաղը կվերադառնա Հայաստան։
Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկներից մեկը վաղը կվերադառնա Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա առողջական վիճակը բավարար է։ Մյուս տուժածը կշարունակի մնալ և բուժման կուրսը շարունակել Կահիրեի Նասերայի անվան հիվանդանոցում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Նրա տեղեկացմամբ, երկրորդ վիրավորը, ով կշարունակի մնալ Եգիպտոսում, դեռևս լիովին ապաքինված չէ, քույրը մեկնել է նրա մոտ՝ խնամելու։
Հիշեցնենք, որ որ դանակով զինված տղամարդը հուլիսի 14-ին հարձակվել էր Հուրգադայի լողափերից մեկի հանգստացողների վրա: Տուժել էր վեց մարդ, Ուկրաինայի երկու քաղաքացի զոհվել էր: Դեպքից հետո Հուրգադայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: