Artsakhpress

Ռազմական

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի քաղաքացուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են այնտեղ գերի պահվող Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի քաղաքացուն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի քաղաքացուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի պատվիրակության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան АПА-ին հաղորդել է, որ այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, հայտնում է news.am-ը։

«Կարմիր խաչի աշխատակիցների միջոցով զինծառայողն ու նրա ընտանիքը տեղեկություններ են փոխանակել»։ Հուսյենովան նշել է, որ այցը տեղի է ունեցել համապատասխան կարմիր խաչի ընթացակարգի. «Իր մանդատի համապատասխան՝ Կարմիր խաչն այցելում է գերի պահվող անձանց՝ գերության պայմանների եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգի, ինչպես նաեւ այդ մարդկանց ընտանիքների հետ կապ հաստատել օգնելու համար»։ 

Արցախի Հանրապետության բնակիչ Արսեն Բաղդասարյանը գերի է ընկել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրել են դիվերսիայի եւ սպանության մեջ՝ փորձելով նրան «դիվերսոին խմբի անդամ» ներկայացնել։ Դրանից հետո Արսեն Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search