Մասաչուսեթս նահանգի Հավերհիլ քաղաքում բացվել է հայկական ընտանեկան ու մշակութային կենտրոն։
Մասաչուսեթսում բացվել է հայկական ընտանեկան ու մշակութային կենտրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տարածքում հետագայում կառուցվելու է նաեւ հայկական եկեղեցի, բայց այս պահին կենտրոնը ծառայելու է որպես պատարագներ անցկացնելու վայր, կիրակնօրյա դպրոց ու հարթակ այլ միջոցառումների վրա։
Բացման արարողությանը ներկա էր նաեւ ԱՄՆ-ում ՀԱԵ Արեւելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը, հայտնում է eagletribune.com-ը։
Բացման արարողությունից հետո կազմակերպվել է ճաշկերույթ, որին ներկա էին մոտ 300 հյուրեր, այդ թվում պաշտոնյաներ։ Միջոցառման հատուկ հյուրն էր մարմնամարզուհի Հուռի Գեբեշչյանը, որը ներկայացրել է Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերում։
Նշենք, որ Մասաչուսեթս նահանգում է ապրում Քալիֆորնիայից հետո մեծությամբ երկրորդ հայկական համայնքը։