ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Մեկնարկել են 2017թ-ի ԼՂՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
2017 թվականի ծրագրերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԱԳնախարար Կարեն Միրզոյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, Արցախիհանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը և «Ազատ Արցախ» հանրային թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը: Օրվա երկրորդ կեսին համատեղ նիստ են ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային ևտնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները: Համատեղ նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Գալիք տարվա բյուջեի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, ոլորտների ֆինանսավորման մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել նախարարները և բնագավառի պատասխանատուները: Լրացուցիչ պարզաբանումների համար պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին: Քննարկումներին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Վահրամ Բալայանը: