Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի այցն Ադրբեջան գլխավոր առաջնահերթություններից մեկն է:
Նեթանյահուի այցն Ադրբեջան գլխավոր առաջնահերթություններից մեկն է. Իսրայելի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահշոնը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Նահշոնը նշել է, որ չկա Ադրբեջան Նեթանյահուի այցի հստակ ամսաթիվ, սակայն նրա այցն Ադրբեջան «գլխավոր առաջնահերթություններից է»:
Նա հավելել է նաև, որ իր երկիրը շատ է ցանկանում Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացել: «Դա դրական կազդի մեր ամուր և լավ հարաբերությունների վրա»,- ասել է Իսրայելի ԱԳՆ խոսնակը: