Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հաստատել է, որ ռուսական անցյալ տարվա նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցած երկու թուրք օդաչուները ձերբակալվել են. տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։ Ձերբակալվածների անունները չի նշվում։
Պաշտոնական Անկարան հաստատել է ռուսական ինքնաթիռը խոցած թուրք զինվորականների ձերբակալության փաստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ բարձրաստիճան պաշտոնյաների հղումով օդաչուների ձերբակալության մասին հայտնել էր Bloomberg գործակալությունը։
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն իր հերթին հայտարարել էր, որ ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուներից մեկը եղել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասնակիցների թվում։ Նրա խոսքով՝ օդաչուն եղել է իսլամ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության անդամ։ Հենց Գյուլենին էլ թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձը նախապատրաստելու համար։
Ռուսական ինքնաթիռը կործանվել էր թուրք-սիրիական սահմանի մոտ՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ին։
Մոսկվան Անկարայից պահանջել էր ներողություն խնդրել և փոխհատուցել վնասը։ Հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս առաջնորդին նամակ էր ուղարկել, որում ներողություն էր խնդրել։