Artsakhpress

Մշակույթ

Հայաստանը մասնակցելու է «Քայլ ընդառաջ» միջազգային ստեղծագործական փառատոնին

Մայիսի 23-29-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կանցկացվի «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը, որին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից:

Հայաստանը մասնակցելու է «Քայլ ընդառաջ» միջազգային ստեղծագործական փառատոնին

Հայաստանը մասնակցելու է «Քայլ ընդառաջ» միջազգային ստեղծագործական փառատոնին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության փոխանցմամբ, Հայաստանից փառատոնին կմասնակցեն Ալեքսանդր Ժույկովը (դասական երգեցողություն), Լևոն Կարապետյանը (դաշնամուր) և Նարինե Ղուկասյանը (գեղանկարիչ):

Փառատոնի հիմնական նպատակն է ստեղծագործական ծրագրերի միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի բացահայտումը, ժամանակակից աշխարհում նրանց ինտեգրումն ու լիարժեք ադապտացումը, ինչպես նաև հասարակության խտրական վերաբերմունքի փոփոխությունը:

«Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 24-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում: Փառատոնի հայաստանյան մասնակիցներ Ալեքսանդր Ժույկովը և Լևոն Կարապետյանը հանդես կգան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Մ. Սինկևիչ) հետ:

Մայիսի 25-ին, Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կկայանա Լևոն Կարապետյանի համատեղ համերգը Սաիդա Կալիկովայի (Իտալիա, Ղազախստան) հետ:

Փառատոնի շրջանակում  մայիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվա առթիվ, Միխայլովյան այգում իրականացվող «Քաղաքը բոլորին» խորագրով ծրագրում Ալեքսանդր Ժույկովը հանդես կգա Վ. Անդրեևի անվան ռուսական ժողովրդական նվագարանների նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Դ. Խոխլով), իսկ գեղանկարիչ Նարինե Ղուկասյանն իր աշխատանքներով կմասնակցի ցուցահանդեսի, ինչպես նաև կանցկացնի վարպետության դաս:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search