Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանական քարոզչության հերթական ձախողումը. Կենտուկի նահանգում հակահայկական բանաձևը չի ընդունվել

ԱՄՆ Կենտուկի նահանգը միացավ Այդահո, Նյու Հեմփշիր և մյուս նահանգներին, որտեղ հաջողությամբ տապալվել են հակահայկական քարոզչությանն ուղղված ադրբեջանամետ բանաձևերը:

Ադրբեջանական քարոզչության հերթական ձախողումը. Կենտուկի նահանգում հակահայկական բանաձևը չի ընդունվել

Ադրբեջանական քարոզչության հերթական ձախողումը. Կենտուկի նահանգում հակահայկական բանաձևը չի ընդունվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, մարտի 7-ին Կենտուկի նահանգի սենատում կասեցվել է այսպես կոչված «Խոջալուի ողբերգության» 24-րդ տարելիցը ոգեկոչող թիվ 168 բանաձևի ընդունումը, որը խեղաթյուրված էր ներկայացնում Արցախյան հակամարտության վերաբերյալ փաստերը: Բանաձևը չի ընդունվել Հայ դատի հանձնախմբի արևելյան շրջանի ներկայացուցիչների կողմից նախաձեռնվող ապատեղեկատվության վերաբերյալ նահանգում ահազանգելուց հետո:

«Կենտուկիում ձեռք բերված մեր փորձը կրկին ապացուցեց, որ ժողովրդավարությունը գործում է, և նահանգի օրենսդիր մարմնի անդամները չեն հանդուժի դիկտատոր Իլհամ Ալիևի շահերին ծառայող խեղաթյուրման կամ միջամտության որևէ փորձ: Ալիևը շարունակում է Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված ագրեսիան՝ դրանով վտանգի ենթարկելով տարածաշրջանի փխրուն խաղաղությունը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը: Նա հավելել է, որ հանձնախմբի տեղական մարմինների և փաստաբանների միջոցով շարունակելու են ակտիվ աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և միջազգային հանրության կողմից ճանաչման ուղղությամբ:

Սենատոր Դայմոն Թայերի կողմից բանաձևը Կենտուկիի սենատ էր ներկայացվել մարտի 1-ին: Բանաձևի մասին տեղեկանալով՝ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն իսկույն տեղեկատվական արշավ էին նախաձեռնել՝ կոչ անելով սենատի նախագահին ու մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարներին հրաժարվել փաստերը խեղաթյուրող վտանգավոր բանաձևն ընդունելուց: Արդյունքում նահանգի սենատը պաշտոնապես դադարեցրել է բանաձևի ընդունման գործընթացը:

Հայ լոբիստների ջանքերի արդյունքում Կենտուկիի օրենսդիրները տեղեկացել են ինչպես Արցախյան հակամարտության իրական բնույթի, այնպես էլ Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների ու տարածաշրջանում Բաքվի ապակայունացնող դերի վերաբերյալ:

 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search