Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար այլևս ԱԱՀ չի գանձվի

Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար քաղաքացիներն այլևս ավելացված արժեքի հարկ չեն մուծի:

ԵԱՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար այլևս ԱԱՀ չի գանձվի

ԵԱՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար այլևս ԱԱՀ չի գանձվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ նպատակով կառավարությունը լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը համարվեց անհետաձգելի:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ նախագծով Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացվում են և քաղաքացիները չեն վճարելու ԱԱՀ-ն: Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ տարին մեկ անգամ իր անձնական օգտագործման համար մեքենա ներկրողը կարող է ազատվել ԱԱՀ-ի վճարումից:

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետը նշել էր, որ այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման խնդիրը: Նա ընդգծել էր, որ խնդիրը ԵԱՏմ-ի համար նոր չէ. Ղազախստանում ևս գործել է նման անցումային սահմանափակում: «Խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ և ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Հարցը քննարկելով ՀՀ Նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

 

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search