Artsakhpress

Միջազգային

Ռուսական օդուժը կազմակերպել է Սու-24-ի օդաչուին սպանելու մասին հայտարարած Ալփարսլան Չելիքի որսը. The Independent

Ռուսական ավիատիեզերական ուժերն ու սիրիական բանակը կազմակերպել են ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուին սպանելու մասին հայտարարած Ալփարսլան Չելիքի որսը, գրում է բրիտանական The Independent-ը։

Ռուսական օդուժը կազմակերպել է Սու-24-ի օդաչուին սպանելու մասին հայտարարած Ալփարսլան Չելիքի որսը. The Independent

Ռուսական օդուժը կազմակերպել է Սու-24-ի օդաչուին սպանելու մասին հայտարարած Ալփարսլան Չելիքի որսը. The Independent

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես պնդում է պարբերականը՝ Չելիքին բռնելը եղել է Լաթաքիա նահանգում սիրիական բանակի գրոհի հիմնական նպատակներից մեկը։ Արդյունքում գրավվել են մի շարք կարևոր բնակավայրեր, այդ թվում՝  Ար-Ռաբիան, որտեղ, ենթադրաբար, կարող էր թաքնվել զինյալը:

ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հունվարի  28-ին Չելիքը հայտնվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավարի հուղարկավորությանը: Լրագրողներին նա ասել է, որ կվերադառնա Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվելու: Ռուսաստանցի օդաչուներից Օլեգ Պեշկովին սպանած Չելիքն ասել է, որ «ոչ մի վախ չունի» ռուսներից

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրք կործանիչների կրակից խոցվել էր ռուսական Սու-24 ինքնաթիռը: Ինքնանետված օդաչու Օլեգ Պեշկովը սպանվել էր ցամաքից արձակված կրակոցից։

 Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

 


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Search