Արգենտինայի Հայկական մշակութային միության շենքում հոկտեմբերի 14-ին կայացել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած արգենտինացի նախագահ Նեստոր Քիրշների հիշատակին նվիրված արարողությունը:
Արգենտինահայերը հարգել են Ցեղասպանությունը ճանաչած նախագահի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախագահ Քիրշները Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքն ընդունել էր 2007-ի հունվարի 11-ին` ապրիլի 24-ը հռչակելով «ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:
Prensa Armenia-ի փոխանցմամբ՝ շնորհակալական խոսքով հանդես են եկել Խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ ինստիտուտի համակարգող Պեդրո Մուրադյանը և Հայկական մշակութային միության նախագահ Ուգո Կույումջյանը` ընդգծելով Նեստոր Քիրշների թողած մեծ ժառանգությունը:
Նեստոր Քիրշների պատվին հուշատախտակ է տեղադրվել «Խրիմյան Հայրիկ» հայկական քոլեջի շենքում: