Նավթի համաշխարհային գներն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, նվազել են՝ համաշխարհային շուկայում նավթի գլոբալ գերհագեցածության մտավախությունների ֆոնին:
Նավթը կրկին էժանանում է՝ գլոբալ գերհագեցածության մտավախությունների ֆոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,19 տոկոսով՝ հասնելով 48,44 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 4,28 տոկոսով՝ հասնելով 46,68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,27 տոկոսով՝ հասնելով 43,37 դոլարի:
Վերլուծաբանները կարծում են, որ առաջարկի ավելցուկի սպասումները պահպանվում է: Շատերը չեն բացառում, որ նավթի գինը կարող է էլ ավելի նվազել: