Անգլիացիների համար ամենավտանգավոր վայրը Թուրքիան է:
Անգլիացի զբոսաշրջիկների համար Թուրքիան ամենավտանգավոր հանգստավայրերից է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է թուրքական «Gazete Vatan» պարբերականը՝ հղում անելով մեծբրիտանական իրավաբանական ընկերության հրապարակած վիճակագրական տվյալներին: Ըստ այդմ՝ անգլիացիների համար ամենավտանգավոր հանգստավայրերը գտնվում են Իսպանիայում, Հունաստանում և Թուրքիայում:
Աղբյուրը նշում է , որ Մանչեսթերում գտնվող իրավաբանական ընկերության տվյալների համարձայն՝ անցյալ տարվա ընթացքում նշված երկրներում չափազանց մեծ թվով վթարներ ու պատահարներ, որոնցից տուժել են անգլիացի զբոսաշրջիկները, և այդ առթիվ նշյալ երկրներին մեծ թվով փոխհատուցման հայցեր են ներկայացվել:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիները մեծ մասամբ դժգոհում են նշյալ երկրների հանգստավայրերում կիսաեփ սննդից, աղտոտ լողավազաններից, օդապարիկների և ջրային սպորտաձևերի հետ կապված վթարներից:
Մասնավորապես Թուրքիայում անգլիացի զբոսաշրջիկների հետ առավել հաճախ տեղի են ունեցել դժբախտ պատահարներ՝ կապված ջրային սպորտի հետ: