Google ընկերությունը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) համատեղ ալգորիթմ են մշակել, որը թույլ կտա լուսանկարներից ջնջել արտացոլանքը, որն առաջանում է ապակու միջով լուսանկարելիս:
Google-ը և MIT-ն ապակու միջով լուսանկարելու համար «մաքրող» հավելված են մշակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Lenta.ru-ի հաղորդմամբ` առաջարկվող մեթոդի կիրառման մասին պատմվում է YouTube-ում հրապարակված տեսանյութում:
Տեսանյութում ասվում է, որ մշակված ալգորիթմը թույլ է տալիս ջնջել ոչ միայն ապակու միջով լուսանկարելիս ի հայտ եկած արտացոլանքը. գրեթե նույն հեշտությամբ լուսանկարից կարող են հեռացվել առաջին պլանում հայտնված կաթիլներ և այլ առարկաներ։
Մեկ կադրի փոխարեն առաջարկվում է մի քանիսը պատկերել` փոքր-ինչ տարբեր անկյուններից, որոնք ստանալուց հետո Google-ի և MIT-ի համատեղ մշակած հավելվածը վերլուծում է դրանք և «միաձուլում» մեկի մեջ, որում ամբողջությամբ բացակայում է առաջին պլանը: