Artsakhpress

Քաղաքական

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում
27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նախապես համաձայնեցված սկզբունքներից հետ կանգնելով՝ Ադրբեջանը շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։ Մասնավորապես, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը և 1991 թվականի սահմանը վերականգնելու նպատակով սահմանազատման գործընթացի իրականացումը հետևողականորեն մերժվել են Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածի իր ելույթում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթի սկզբում իր ուրախությունն է հայտնել Զինաթափման համաժողովին որպես դիտորդ պետության ներկայացուցիչ հանդես գալու կապակցույամբ։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Մենք հավատացած ենք, որ Զինաթափման համաժողովը ծառայում է որպես ազգերի միջև երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել վստահություն և փոխըմբռնում ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Հայաստանը, որպես դիտորդ երկիր, ցանկանում է ակտիվորեն ներգրավվել համաշխարհային մակարդակում զինաթափման ջանքերի խթանմանն ուղղված խորհրդակցություններին, քննարկումներին և նախաձեռնություններին:
Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը սպառազինությունների վերահսկման և չտարածման ոլորտներում միջազգային պարտավորությունների համընդհանուր կատարմանը և մեր հաստատակամ աջակցությունը դրա հիմքում ընկած կառույցներին:
Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի լիարժեք, ամբողջական և արդյունավետ իրականացմանը։ Լինելով զենքի չտարածման քաղաքականության ակտիվ ջատագով՝ մենք վերահաստատում ենք մեր լիակատար համապատասխանությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը։
Ավելին, «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը» մենք համարում ենք անփոխարինելի հենասյուն և գործիք միջուկային զենքի չտարածման և զինաթափման համաշխարհային ռեժիմի համար:
21-րդ դարի սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար նոր միջազգային կարգավորիչ գործիքները կամ մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն հավանական հակամարտությունները կանխելու և կյանքեր փրկելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը համապատասխան: Այս առումով, մեր խորին համոզմունքն է, որ մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ միայն մեր ձեռք բերածը պաշտպանելուն և առաջ մղելուն, այլ արագ տեխնոլոգիական առաջընթացին համապատասխանեցնելուն, հատկապես արհեստական բանականության, մահաբեր ինքնավար զենքի համակարգերի կամ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում։
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը քաջատեղյակ է հակամարտությունների կործանարար ազդեցությանը՝ մեր նորագույն պատմության մեջ անցնելով պատերազմների ողբերգական հետևանքների միջով։ Այս ցավոտ անցյալը մղում է մեզ համառորեն հանդես գալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, սպառազինության անվերահսկելի և զանգվածային ձեռքբերման կանխարգելման և զինաթափման օգտին:
Սպառազինությունների վերահսկման ռեժիմների քայքայումը վակուումում տեղի չի ունենում։ Դա սովորաբար հետևանք է հիմնական պայմանագրերին և փաստաթղթերին տարիներ շարունակ անհամապատասխանության, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության այնպիսի կարևոր սկզբունքների նկատմամբ անտարբերության, ինչպիսիք են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը և միջազգային խաղաղության ու անվտանգության, բարիդրացիական հարաբերությունների պահպանումը։ Նման խախտումների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման միջազգային ձախողումները սովորաբար վերածվում են արյունալի հակամարտությունների և ռազմական գործողությունների:
Նման պայմաններում է, որ Ադրբեջանը 2020 թվականին դաժան պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ներթափանցեց Հայաստանի ինքնիշխան տարածք և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ավելի քան 108.000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտման ենթարկեց իր նախնիների հայրենիքից։
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից: Մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նախապես համաձայնեցված սկզբունքներից հետ կանգնելով՝ Ադրբեջանը շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։ Մասնավորապես, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը և 1991 թվականի սահմանը վերականգնելու նպատակով սահմանազատման գործընթացի իրականացումը հետևողականորեն մերժվել են Ադրբեջանի կողմից։
Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը շարունակում է իր իրական ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և հավատի հաստատման ուղղությամբ։ Այդ նպատակով մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դուրս բերում՝ սահմանակից տարածքների հետագա ապառազմականացմամբ։ Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր առաջարկները մինչ այժմ անտեսվել կամ մերժվել են Ադրբեջանի կողմից, մենք վճռական ենք շարունակելու մեր ջանքերը։
Հարգելի՛ գործընկերներ,
Սպառազինությունների վերահսկման և չտարածման ճարտարապետությունը ստեղծվել է բոլորի համար ավելի անվտանգ և ապահով կյանք երաշխավորելու նպատակով: Դա հնարավոր չէ իրականացնել առանց համատեղ ջանքերի, փոխզիջումների և քաղաքական կամքի։
Մենք հավատացած ենք, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունն ու համագործակցությունն արդյունավետ զինաթափման ջանքերի հիմնաքարերն են։ Հայաստանը պատրաստկամ է համագործակցել անդամ երկրների հետ՝ կիսելով փորձը, գիտելիքները և ռեսուրսները՝ մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Բաց հաղորդակցության և ընդհանուր եզրեր գտնելու հանձնառության միջոցով մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի ապահով և անվտանգ աշխարհ»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search