Artsakhpress

Մշակույթ

Էրմիտաժի թանգարանում բացվել է Ուրարտու պետության Էրեբունի քաղաքի անկյուն

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի թանգարանի Հին Արևելքի բաժնում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել Ուրարտու պետության հնագույն քաղաք Էրեբունու անկյան հանդիսավոր բացումը, որին մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Էրմիտաժի թանգարանում բացվել է Ուրարտու պետության Էրեբունի քաղաքի անկյուն

Էրմիտաժի թանգարանում բացվել է Ուրարտու պետության Էրեբունի քաղաքի անկյուն
15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ականավոր հնագետ, արևելագետ, Էրմիտաժի նախկին տնօրեն Բորիս Պիոտրովսկու 115-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի Էրեբունի պատմաերկրագիտական թանգարան-արգելոցի երեք բացառիկ գտածոներ. այն այցելուների համար բաց կլինի շուրջ մեկ տարի:
Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը՝ դեսպան Հարությունյանն իր խոսքում նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են ընձեռնում ծանոթանալու Հայաստանի հնագույն պատմությանը՝ որպես մարդկության զարգացման հիմքերից մեկի։ Նա ընդգծել է, որ Ուրարտու պետության բարձր քաղաքակրթությունը թողել է հարուստ ժառանգություն, որի շարունակությունը հայ ժողովրդի բացառիկ մշակույթն է։
«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հաշված րոպեների ընթացքում կարելի է խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը՝ կերտված արյամբ և մարդկային սխրանքներով։ Դա վերաբերում է նաև Հայաստանի հնագույն պատմության ճշմարտացիությանը, որն այսօր ուրիշները փորձ են կատարում էժանագին գործիքակազմով փոխել՝ ծառայեցնելով սեփական շահերին»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը:
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու գնահատմամբ՝ հայ ժողովուրդը մեծ ավանդ ունի համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, որի վկայություններից են ներկայացված նմուշները, որոնք ժամանակին գտնվել են Երևանի Կարմիր բլուր հնավայրից: 
«Մենք այսօր հայտարարում ենք Կարմիր բլուրում ռուս-հայկական հնագիտական արշավների վերածննդի մասին։ Այնտեղ ժամանակին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում գտնված իրերի մի մասը ցուցադրության է ներկայացված։ Այս իրադարձությունը մաս է Բորիս Պիոտրովսկու հիշատակի միջոցառումների»,- նշել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը։
Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Էրմիտաժի տնօրենին Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում նշանակալի ավանդի համար և նրան շնորհել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալ։
Թանգարանային համագործակցության շրջանակներում առաջիկայում Երեւանում կբացվի Էրմիտաժի անկյուն։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ հնագիտական արշավներ կազմակերպելու մասին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search