Artsakhpress

Սփյուռք

Արգենտինահայ բժիշկը մեկնարկել է 600 կմ բարեգործական ուլտրամարաթոն՝ օգնելու արցախցիներին

Դեկտեմբերի 3-ից բժիշկ-վարակաբան և Ֆայդեք Արմենիա հիմնադրամի բժշկական տնօրեն Պաբլո Էլմասյանը մեկնարկել է 600 կմ երկարությամբ 14-օրյա ուլտրամարաթոն՝ ամեն օր վազելով մեկ մարաթոն, միջինը 42.2 կմ՝ միացնելով Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքները։

Արգենտինահայ բժիշկը մեկնարկել է 600 կմ բարեգործական ուլտրամարաթոն՝ օգնելու արցախցիներին

Արգենտինահայ բժիշկը մեկնարկել է 600 կմ բարեգործական ուլտրամարաթոն՝ օգնելու արցախցիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ orer.eu-ի հաղորդմամբ, այս նախաձեռնությունը նպատակ ունի միջոցներ ներգրավել, որոնք կուղղվեն Արցախից տեղահանվածների առողջապահական կարիքներին, ինչպես նաև Շիրակի մարզի խոցելի գյուղական համայնքների բնակիչներին: 
«Բժիշկ Պաբլո Էլմասյանի համար Բուենոս Այրեսը և Մոնտեվիդեոյն կապող այս ուլտրամարաթոնը խորհրդանշական է։ Ուրուգվայում ծնված և Արգենտինայում բնակվող Էլմասյանի 14-օրյա անընդմեջ վազքը արտացոլում է նրա խորը գնահատանքը այս երկու երկրներին՝ Հայաստանին անսասան նվիրվածության համար»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է կայքը: 
«Տարիներ առաջ ես որոշեցի համատեղել վազելու իմ կիրքը բարեգործական նպատակների հետ: Այս անգամ կվազեմ՝ ի աջակցություն ՖԱՅԴԵՔ Արմենիայի ներկայումս իրականացվող առողջապահական ծրագրերի, նաև ի օգնություն արցախից տեղահանվածների»,- ասել է բժիշկ-վարակաբանը։
Ուլտրամարաթոնը, որը կրում է «Շարժվելով առաջ՝ բարելավելու համայնքային առողջությունը Հայաստանում» խորագիրը, իրականացվում է Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Արգենտինայի Հանրապետության հայկական կենտրոնի, Արգենտինայի հայկական հաստատությունների (IARA) և Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲՄԲ) աջակցությամբ։

     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search