Artsakhpress

Սփյուռք

Երուսաղեմի հայ համայնքը պատմության մեջ առաջին անգամ համախմբել է հայկական բոլոր ուժերին՝ մեկ դրոշի ներքո

Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը (SavetheArQ ) պատմական է որակել Երուսաղեմի Լատինական Պատրիարք Նորին Գերազանց Կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալլայի հետ հանդիպումը։

Երուսաղեմի հայ համայնքը պատմության մեջ առաջին անգամ համախմբել է հայկական բոլոր ուժերին՝ մեկ դրոշի ներքո

Երուսաղեմի հայ համայնքը պատմության մեջ առաջին անգամ համախմբել է հայկական բոլոր ուժերին՝ մեկ դրոշի ներքո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ SavetheArQ-ին իր X-ի միկրոբլոգում գրել է, որ դեկտեմբերի 5-ին շարժման, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության (ՀՅԴ), Հայ դեմոկրատական ​​ազատական ​​կուսակցության (ՌԱԿ), Երուսաղեմի Հայկական Բարեգործական Միության (JABU), Հայ Օգնության Միության (ՀՕՄ), Հոյեցմեն ակումբի և ՀՄԸՄ ակումբի անդամները հանդիպել են լատինական Երուսաղեմի պատրիարք Գերաշնորհ Կարդինալ Պիերբատիստա Պիցաբալլայի հետ։
 
«Երուսաղեմի հայ համայնքի պատմության մեջ առաջին անգամ այս աննախադեպ հանդիպումը համախմբեց հայկական բոլոր խմբակցություններին մեկ դրոշի ներքո՝ մեկ անգամ ևս ընդգծելու այս կենսական ժամանակներում Երուսաղեմի քրիստոնյա համայնքների միջև համերաշխության և միասնության կարևորությունը:
 
Պատրիարքը ընդունեց Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համար գրված նամակը, ոտեղ խնդրում էր Նորին Գերաշնորհին օգտագործել իր բարոյական հեղինակությունն ու ազդեցությունը՝ կասեցնելու Կովերի պարտեզի անօրինական վարձակալության հետ կապված հայկական թաղամաս ներխուժումը, պահպանելու Սուրբ Երկրի քրիստոնեական ինքնությունը՝ շեշտը դնելով հայկական և քրիստոնեական բլոկների տարածքային ամբողջականության պաշտպանության վրա։
 
Ի նշան երախտագիտության՝ Լատինական Պատրիարքին շնորհավորել են կարդինալի կոչում շնորհելու կապակցությամբ և նվիրել հայկական ավանդական խեցեղեն»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Search