Artsakhpress

Հասարակական

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր. ԱԺ-ն շարունակում է 2024-ի բյուջեի քննարկումը

Արցախից բռնի տեղահանված բնակչության համար Հայաստանում բյուջեի նախագծով նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, ընդ որում սա ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ:

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր. ԱԺ-ն շարունակում է 2024-ի բյուջեի քննարկումը

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր. ԱԺ-ն շարունակում է 2024-ի բյուջեի քննարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկմանը:
Հովհաննիսյանը հայտնեց, որ Ազգային ժողով ներկայացնելուց հետո 2024թ. պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում առաջացել է փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
«Դա հիմնականում պայմանավորված է ԱԺ-ում քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկները բյուջեում արտացոլելու անհրաժեշտությամբ ու նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ: 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1.2 մլրդ դրամի չափով, այդ թվում՝ 900 մլն դրամը Հայաստանում կրթություն ստացող 4360 ուսանողների ուսման վարձի նպատակով, 300 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսվել է 46.1 մլրդ դրամ, որից կենսաթոշակների գծով 22.5 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավում ծրագրի գծով՝ 2.6 մլրդ դրամ, սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում ծրագրի գծով՝ 1.6 մլրդ դրամ, անապահով սոցիալական խմբերին աջակցություն ծրագրի գծով՝ 1.5 մլրդ դրամ, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառման գծով՝ 15 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:
Ընդ որում, ըստ նախարարի, սա ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ: Ներկայումս քննարկումներ են գնում բնակարանային ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման և բնականոն կյանքին վերադառնալու այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, որոնց հաստատման ժամանակ կապահովեն ֆինանսական անհրաժեշտ միջոցներ:
Պահուստային ֆոնդը 2024թ. նախատեսվել է աննախադեպ 156 մլրդ դրամ մակարդակում: Կառավարությունը վստահ է, որ այս միջոցները բավարար են ֆիսկալ ռիսկերն ապահովագրելու և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:
Ակտիվ աշխատանք է տարվում նաև միջազգային գործընկերների հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով: Այս պահին հայտարարված բյուջետային աջակցության միջոցներ կան ԵՄ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից: Այս մասով ստացվելիք միջոցները պլանավորված չեն բյուջեում: Ուստի, դրանք ստանալուն պես կամ կնվազեցնեն բյուջեի պլանավորված դեֆիցիտը, կամ կնախատեսեն հավելյալ հրատապ ծախսեր, որոնց հնարավոր չի եղել անդրադառնալ բյուջեի պլանավորման այս փուլում:

     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search