Artsakhpress

Հասարակական

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը:

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես նշել է Աննա Ժամակոչյանը, սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը շարունակվում է. 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն կատարվել է 109 395 անձի վճարում: Ինչ վերաբերում է 40+10 ծրագրին, ապա, ըստ փոխնախարարի, աջակցությունը հոկտեմբեր ամսվա համար ստացել է 104 027 անձ: Սկսվել են նաև նոյեմբեր ամսվա վճարումները՝ 20649 անձի արդեն վճարվել է նոյեմբերի համար: 50 հազար դրամական աջակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 6-ից կսկսվեն 37100 շահառուների վճարումները:
 
Զարուհի Մանուչարյանը հիշեցրել է, որ Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում ընդունվել են համապատասխան որոշումները, որոնցով սահմանվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը: Ըստ այդմ՝ ՀՀ-ում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար դիմումը կարող է ներկայացնել 2023 թ. դեկտեմբերի 11-ից: Այս դեպքում անձի կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի, իսկ աշխատանքային կամ զինվորական ստաժը կպահպանվի նույնությամբ:
 
Մեր հայրենակիցները 2023 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թ. հունիսի 1-ը դիմումները կարող են ներկայացնել առցանց եղանակով ՝ www.socservice.am կայքէջի միջոցով: Ընթացակարգերը պարզեցված են. առցանց դիմումին փաստաթղթեր կցելու կարիք չկա:
 
Այն դեպքում, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, ապա հարկ է անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
 
Եթե անձը ԼՂ-ում հանդիսացել է կենսաթոշակառու, ապա 2023 թ. դեկտեմբների 11-ից հաշված՝ 3 ամսվա, իսկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի դեպքում՝ 6 ամսվա ընթացքում դիմելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ կնշանակվի 2023 թ. հոկտեմբերի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից:
 
Եթե անձը ԼՂ-ում չի հանդիսացել կենսաթոշակառու, սակայն կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել 2023 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակելու և ստաժը հաշվարկվելու է ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ՝ օրենսդրությամբ սահմանված եռամսյա, իսկ վեցամսյա ժամկետները ևս հաշվարկվելու են 2023 թ. դեկտեմբերի 11-ից:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը հավելել է նաև, որ այն դեպքում, երբ անձը ԼՂ-ում ստացել է ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա ՀՀ-ում նրան կնշանակվի համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ: «Հարկ է նկատի ունենալ, որ բոլոր դեպքերում ՀՀ-ում կենսաթոշակ, նպաստ կնշանակվի ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառվելու դեպքում, իսկ կենսաթոշակի, նպաստի չափը կհաշվարկվի ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով»,-ասել է Զարուհի Մանուչարյանը:

     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search