Artsakhpress

Մշակույթ

Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները

«Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։

Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները

Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:
Գերեզմանատների  ավերումն արբանյակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերված տվյալների արդյունքում փաստել է Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային  կենտրոնը (Caucasus Heritage Watch). «ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով (նկ. 1), որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց», - նշված է ահազանգի մեջ։
Սա հայ-ռուսական գերեզմանատուն էր՝ առաջացած  ցարական սահմանապահ 6-րդ ուղեկալի մոտ: Տապանաքարերը արձանագրությունների համաձայն վերաբերում են 1843-1915 թվականներին, ավելի վաղ տապանաքարերը պատկանում էին ռուսների և կրում էին ռուսերեն արձանագրություններ: Առանձին տապանաքարեր ճարտարապետության և արվեստի գլուխգործոցներ էին: Դրանք մինչև 3 մետր բարձրության բազմամաս կոթողներ էին, որոնք ժամանակին պսակվել են թևավոր խաչով։
Կովկասի ժառանգության կենտրոնը հաստատել է նաև Շուշիում մեկ այլ` Հին գերեզմանատան ավերումը , որի արդյունքում վերացվել են դեռևս խորհրդային տարիներին Շուշիի ադրբեջանական բնակչության կողմից կիսաջարդ արված պատկերազարդ տապանաքարերը:
Խորհրդային Միության տարիներին լրջորեն վնասված գերեզմանոցում 1990-ականներին մնացել էր ընդամենը 45 տապանաքար։ Այս տապանաքարերից մեկը հիշատակում է  Նախիջևանի Ղազանչի գյուղի դարբին Ստեփանի 1758 թվականի մահը: Նա այդ գյուղի բռնի տեղահանված բազմաթիվ հայերից մեկն էր, գյուղ, որի անունով էլ կոչվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի Արցախի արշավախումբը (Պետրոսյան Հ., Սաֆարյան Վ., Վարդանեսովա Տ., Ենգիբարյան Ն., Տիտանյան Մ.) 2004-2005 թվականներին հնագիտական հետազոտություններ է իրականացրել Շուշի քաղաքում և շրջակայքում: Շուշիի մի այլ՝ հայ-հունական հին գերեզմանոցի պեղումների ժամանակ վավերացվել են 12-13-րդ դարերի խաչքարեր (նկ. 11), ինչը ցուցում է, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել դեռևս 12-13-րդ դարերում: Հետագայում՝ 19-րդ դարում խաչքարերը վերօգտագործվել են նոր թաղումների վրա:  Շատ կարևոր են քաղաքի Հին հանգստարանի մաքրման աշխատանքների ժամանակ բացված տապանաքարերը հայերեն արձանագրություններով:
Մեր արձագանքը
Կարևոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է. հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են  Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի  մերձակայքում գտնվող գերեզմանատունը։
Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։
Հավելենք նաև,  որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։

     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search