Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։ «Հայաքվեն» Ազգային ժողով էր ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։

ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Aysor.am-ի փոխանցմամբ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց նախագիծը լրացնել։ «Առաջարկս հետեւյալն է՝ Արցախին վերաբերող հոդվածում թվարկվեն այն կոնկրետ գործողությունները եւ անձանց շրջանակը, որոնք այդ հանցագործության հնարավոր կատարողներ կարող են լինել։ Եթե հիմնական զեկուցողի կողմից էլ ցանկություն կա, հետաձգվի, լրամշակվի եւ ներկայացվի»,- ասաց Մինասյանը։
 
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հորդորեց գրավոր ներկայացնել լրացումը։ Արծվիկ Մինասյանն իր այս առաջարկը գրավոր ներկայացրեց։
 
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը (լուսանկարում) մեջբերում արեց Հանրաքվեի մասին օրենքից՝ նշելով․ «Եթե մենք հիմա հետաձգում ենք օրենքի նախագծի քվեարկությունը, ապա այնտեղ մենք հնարավորություն ունենք նախագիծն ավտոմատ մերժման արժանացնելու՝ առանց քվեարկության»։
 
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ չի կարող լինել մի իրավիճակ, որ հանձնաժողովի անդամը ներկայացնի առաջարկ եւ այդ առաջարկի հիմքով նախագծի քննարկումը հետաձգվի։
 
Հանձնաժողովը քվեարկեց եւ մերժեց Արծվիկ Մինասյանի առաջարկը։
 
 «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, իրավաբան Արամ Պետրոսյանն ասաց, որ առաջարկ ունի․ «Ես առաջարկում եմ նախագծի քննարկումը հետաձգել՝ հաշվի առնելով այն կարեւոր փաստերը, որոնք ներկայացվեցին այսօրվա քննարկման ժամանակ»։
 
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հնարավոր չէ նախագծի քննարկումը հետաձգել, եթե հիմնական զեկուցողի կողմից չկա լրամշակման վերաբերյալ առաջարկ, որը կընդունվի հանձնաժողովի կողմից։
 
 Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե մեծամասնությունը մերժում է այդ առաջարկը, հերթական խախտումն է թույլ տրվում։ «ԱԺ կանոնակարգ օրենքի կամայական մեկնաբանություն եք անում՝ ոտնահարելով հիմնական զեկուցողի եւ պատգամավորների իրավունքը»,- ասաց Մինասյանը։
 
«Միակ տարբերակը, որը հիմա կարող եք անել՝ այս քվեարկությունների արդյունքում պարզապես նախագիծը հիմա դնեք քվեարկության, եթե, իհարկե, հեղինակը հետ չի կանչում նախագիծը։ Քննարկումը սկսվել է, պետք է ավարտվի քվեարկությամբ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ հարցը քվեարկության է դրվում։ Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա կանոնակարգի խախտում է։ Նա նշեց, որ ԱԺ նստաշրջանում հատուկ կարծիք են ներկայացնելու։
 
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաքվեի» նախագծին՝ երեք կողմ, 7 դեմ ձայնով։ Սա նշանակում է, որ նախագիծը չի ընդգրկվում ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Search