Artsakhpress

Միջազգային

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Թել Ավիվի հրթիռակոծության մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը՝ «Ալ Քասամի բրիգադները», հայտարարել է, որ հրթիռներով հարվածել է Իսրայելի՝ բնակչության քանակով երկրորդ քաղաք Թել Ավիվին։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Թել Ավիվի հրթիռակոծության մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Թել Ավիվի հրթիռակոծության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում է RT գործակալության հրապարակումից։
«Ալ Քասամի բրիգադները հրթիռային հարված են իրականացրել Թել Ավիվի վրա՝ ի պատասխան սիոնիստական ռեժիմի կողմից խաղաղ բնակչության սպանությունների», - հայտարարությունից մեջբերում է RT-ն։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել էր, որ Աշկելոն քաղաքում շչակներ են հնչել։
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունն ընդլայնելու մասին։ Դա նշանակում է, որ բացի Գազայի հատվածի հյուսիսից, ռազմական գործողություններ են ընթանում նաև հարավում։ Իսրայելի պաշտպանության բանակը պաղեստինցիներին հորդորել է շարժվել դեպի է՛լ ավելի հարավ։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության ներխուժումից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռմբակոծում է Գազայի հատվածը։ ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը 1200 է։ Իսրայելը հայտարարել է նաև, որ զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 398-ի։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 15 500-ը։
ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է Իսրայելից գերեվարված 136 մարդ։ Կողմերի միջև 7-օրյա հրադադարի ընթացքում 105 գերիներ փոխանակվել են իսրայելական բանտերում գտնվող 240 բանտարկյալների հետ։

     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search