Artsakhpress

Հասարակական

Ավինյանը հանձնարարեց ծրագրեր մշակել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ինտեգրելու նպատակով

Հաշվետու ժամանակահատվածում Արցախից բռնի տեղահանվածների շրջանում երեխաների ծնունդների թիվը 54 է, որից 29-ը՝ տղա, 25-ը՝ աղջիկ: Եվս 2730 ԼՂ-ից տեղահանված քաղաքացի գրանցվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատություններում:

Ավինյանը հանձնարարեց ծրագրեր մշակել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ինտեգրելու նպատակով

Ավինյանը հանձնարարեց ծրագրեր մշակել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ինտեգրելու նպատակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվս 514 անձով ավելացել է անվճար դեղորայք ստացողների թիվը, 513 անձ ուղեգրվել է բժշկական հաստատություն՝ ստացիոնար բուժման: Աշխատանքի է ընդունվել ԼՂ-ից բռնի տեղահանված 9 անձ՝ 2 բժիշկ, 6 բուժքույր, 1 այլ աշխատակից: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, փոխանցում է 1lurer-ը։
Անդրադառնալով ԼՂ-ից բռի տեղահանվածների խնդիրներին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծիք հայտնեց, որ արդեն ժամանակն է, որ Երևանի քաղաքապետարանը մի փոքր ակտիվ լինի Արցախից բռնի տեղահանված անձանց ինտեգրման հարցում:
«Այսինքն՝ մենք ինքներս փորձենք որոշակի ծրագրեր ներկայացնել, որովհետև, այնուամենայնիվ, միայն սոցիալական օգնության ծրագրերը բավարար չեն, այսինքն՝ ինտեգրացիայի տեսանկյունից նաև պետք է հասկանալ՝ մարդկանց զբաղվածության հարցն ինչպես պետք է լուծվի, իհարկե, Կառավարության հետ, Կառավարության քաղաքականությանը համահունչ, բայց այստեղ մի փոքր մեր ակտիվությունը պահանջվում է, և կխնդրեմ քննարկեք գործընկերների հետ և ներկայացնեք պոտենցիալ ծրագրերը»,- ասաց Ավինյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Search