Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին

Ադրբեջանական դատարանում այսօր անցկացվել է ադրբեջանական գերության մեջ հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված գործով դատական առաջին նիստը։

Ադրբեջանում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին

Ադրբեջանում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավորը պարզաբանել է նրա իրավունքները, հստակեցվել են նրա անձնական տվյալները։
 
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով՝ Գագիկ Ոսկանյանի անձնական անկետայում նշվում է, որ նա ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած չէ, ունի միջնակարգ կրթություն, գրանցված է Երևան քաղաքի Դավթաշենի 17-րդ թաղամասում։
 
Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։
 
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։


     

Քաղաքական

Մակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. Պետդումայի նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փորձելով պահպանել իր իշխանությունը, ավելի լավ բան չի մտածել, քան փորձել հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ։

Միրզոյանն ու Բայրամովն այսօր կհանդիպեն Բեռլինում

Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր և վաղը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները կհանդիպեն Բեռլինում։

Բաքուն շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին. Միրզոյանը՝ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում

Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search