Artsakhpress

Միջազգային

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում թիրախներին Գազայի հատվածի ամբողջ տարածքում

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում թիրախներին Գազայի հատվածի ամբողջ տարածքում, ներառյալ հյուսիսի Շեջայա շրջանը Գազա քաղաքում եւ Խան Յունիսը հարավում։

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում թիրախներին Գազայի հատվածի ամբողջ տարածքում

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցնում թիրախներին Գազայի հատվածի ամբողջ տարածքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Իսրայելցի զինվորականներն ավելի վաղ հաստատել էին, որ ընդլայնել են իրենց ցամաքային հարձակումը Գազայի հարավում։ Նախօրեի երեկոյան ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին հայտնել էր, որ զինվորականներն ընդլայնում են ցամաքային հարձակումը «Գազայի հատվածի բոլոր շրջաններում», փոխանցում է news.am-ը։
Տարհանման հրամանին հաջորդել են ուժեղ ռմբակոծությունները, եւ պաղեստինցիները Իսրայելի եւ Եգիպտոսի սահմանակից փակ տարածքում հայտնել են, որ գնալու տեղ չունեն։
Գազայի 2,3 մլն բնակիչներից շատերը փախել են հարավ պատերազմի առաջին օրերին Իսրայելի՝ հյուսիսից հեռանալու հրամանից հետո։
Մութն ընկնելուն պես Դեյր էլ Բալա քաղաքի կենտրոնում լսվել են կրակոցներ, երկինքը լուսավորվել է հրթիռներից։ Իսրայելական դրոնները թռել են Գազայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խան Յունիսի վրայով։ ՄԱԿ մարդու իրավունքների գծով ղեկավար Վոլքեր Թյուրքը կոչ է արել վերջ դնել պատերազմին, նա հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության տառապանքները «անտանելի» են։
Բնակիչների խոսքով՝ զինվորականները թռուցիկներ են նետել՝ Խան Յունիսն անվանելով «մարտական գործողությունների վտանգավոր գոտի» եւ հրամայելով հեռանալ սահմանամերձ Ռաֆահ քաղաք կամ ափամերձ գոտի հարավ-արեւմուտքում, տեղեկացրել է AP-ն։
Չորս երեխաների մայր, այրիացած Խալիմա Աբդել-Ռահմանն ասել է, որ այլեւս չի ենթարկվում նման հրամաններին։ Հոկտեմբերին նա փախել էր տնից Խան Յունիսից ոչ հեռու, որտեղ հանգրվանել է հարազատների մոտ։ «Օկուպանտներն ասում են՝ գնացեք այդ շրջան, իսկ հետո ռմբակոծում են»,- ասել է նա հեռախոսով։ «Իրականությունն այնպիսին է, որ Գազայի հատվածում անվտանգ տեղ չկա։ Նրանք սպանում են մարդկանց հյուսիսում։ Նրանք սպանում են մարդկանց հարավում»։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ այս տարածքում հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 15 500-ը, ավելի քան 41 000 մարդ վիրավորվել է, զոհվածների 70 տոկոսը կանայք եւ երեխաներ են։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ հարյուրավոր մարդիկ սպանվել կամ վիրավորվել են այն ժամանակվանից, երբ ուրբաթ ավարտվեց մեկշաբաթյա հրադադարը։ «Զոհերի մեծ մասը դեռեւս փլատակների տակ է»,- ասել է Աշրաֆ ալ-Քիդրան։
Գազայի տարածքում թագավորում են վախն ու սուգը։ Գազայի քաղաքային հիվանդանոցի մոտ փոշեծածկ տղան՝ Սաադ Հալիդ Շեհթա անունով, ծնկաչոք ընկել է կրտսեր եղբոր՝ Մոհամեդի մարմնի առջեւ։ Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցի բուժաշխատողը տեղեկացրել է, որ զոհվել է ավելի քան 15 երեխա։
Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ իրենց կործանիչները եւ ուղղաթիռները հարվածներ են հասցրել Գազայի թիրախներին, ներառյալ «թունելները, հրամանատարական կենտրոնները եւ զինապահեստները»։
31 մարդու մարմին հասցվել է Ալ-Աքսա հիվանդանոց Դեյր էլ Բալահում, տեղեկացրել է հիվանդանոցի վարչական աշխատող Օմար ադ-Դարավին։ Մի կին լալիս էր՝ իրեն սեղմելով երեխայի մարմինը։ Մեկ ուրիշը տանում էր երեխային։ Հիվանդանոցի աշխատողները տեղեկացրել են եւս 11 զոհի մասին հերթական ավիահարվածից հետո։ Ողջ մնացածների մեջ մի երեխա կար, որին բերում էին ներքնակով։
Խան Յունիսի հիվանդանոցի դիահերձարանում Սամի ան-Նաջեյլան տանում էր երեխայի մարմինը։ Նա ասել է, որ իր որդիները պատրաստվում էին հեռանալ տնից, «բայց օկուպանտները մեզ ժամանակ չտվեցին։ Եռահարկ շենքը լրիվ ավերվել է, թաղամասը նույնպես»։ Նա ասել է, որ զոհվել են իր վեց հարազատները։ «Հինգ մարդ դեռ փլատակների տակ է»,- ասել է նա։
Ալ Նասեր հիվանդանոցի տեսանյութում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերն ասել է. «Չեմ կարող փոխանցել երեխաների անվերջ սպանություններն այստեղ»։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search