Artsakhpress

Հասարակական

«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել

Հայասաթ թիմը տեղեկացնում է, որ հաջողությամբ հետևում է «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակի թռիչքին:

«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել

«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արբանյակն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները: Աշխատանքներն ընթանում են նախատեսված պլանով՝ առանց խոչընդոտների, փոխանցում է Panorama.am-ը։ 
Ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, ծրագրի ամբողջ շղթան իրականացվում է «Բազումք» Տիեզերական Հետազոտությունների Լաբորատորիա  հիմնադրամի և Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոն հիմնադրամի (CSIE) համագործակցությամբ։
«Հայասաթ-1» արբանյակը CubeSat ձևաչափի փոքր՝ մեկ միավորանոց (10սմ x 10սմ x 10սմ) արբանյակ է, այն զինված է արևային վահանակներով, տարբեր կողմերից եկող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսական դարձիչներով, տարբեր մոդուլների (էլեկտրասնուցման և կապի մոդուլներ և բորտ-համակարգիչ) առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

Արբանյակն ունի նաև երկրորդային օգտակար բեռ, որի միջոցով  տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU), որը Երկրի վրա իր չափումների ճշտությամբ ավելի լավ է դրսևորում իրեն, քան քյուբսաթերում օգտագործվող նմանատիպ սարքերը, ինչի համար էլ այն տեղադրվել է «Հայասաթ-1»-ում՝ տիեզերքի պայմաններում փորձարկելու համար։
Արբանյակի հետ երկկողմանի կապը ապահովվելու է «Բազումք»-ի տարածքում գտնվող վերգետնյա կայանքի միջոցով։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search