Artsakhpress

Միջազգային

Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի հետ սահմանը մոտ ժամանակներս կարող է փակվել

Արևելյան սահմանի փակումից հետո Էստոնիան մնում է Ռուսաստան մտնելու կամ Ռուսաստանի Դաշնությունից Ֆինլանդիա մեկնելու առավել մատչելի տարբերակներից մեկը:

Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի հետ սահմանը մոտ ժամանակներս կարող է փակվել

Էստոնիայի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի հետ սահմանը մոտ ժամանակներս կարող է փակվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էստոնիայի ոստիկանության և  սահմանային վարչության պետ Եվա Կալմուսը Yle-ին ասել է, որ աշխուժությունը պայմանավորված է Ֆինլանդիայից Ռուսաստան երթևեկությամբ։
Այս պահին միջինում շաբաթական հազարով ավելի շատ մարդ է հատում սահմանը, քան սահմանը փակելու Ֆինլանդիայի որոշումից առաջ։ Սա սովորականից 25%-ով ավելի է։
Կալմուսը նշել է, որ Էստոնիան կարող է հետևել Ֆինլանդիայի օրինակին։
«Խնդրում ենք չմեկնել Ռուսաստան։ Նրանք, ովքեր արդեն մեկնել են Ռուսաստանի Դաշնություն, կարող են հայտնվել փակուղում, երբ վերադառնալը շատ դժվար կլինի»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է Էստոնիայի սահմանային ծառայության ներկայացուցիչը։
Նա նշել է, որ նման որոշումը կարող է շատ արագ կայացվել։ Էստոնիայի սահմանին անցակետերը կարող են փակվել կառավարության որոշումից հետո մեկ ժամվա ընթացքում։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող հարցեր

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Search