Artsakhpress

Հասարակական

ՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն հարցերին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցով Վրաստանում է:

ՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն հարցերին

ՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն  հարցերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
 
Դեկտեմբերի 1-ին նա մասնակցել է իրավունքի գերակայության և բոլորի համար արդարադատության մատչելիության բարելավման՝ Թբիլիսիի տարածաշրջանային համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը, որին ներկա են եղել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպաններ։
 
Գերմանիայի կառավարության աջակցությամբ ՄԱԶԾ-ի վրաստանյան գրասենյակի կազմակերպած միջոցառման նպատակն էր գնահատել իրավունքի գերակայության տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, այդ թվում` տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում։
 
Համաժողովի շրջանակներում քննարկվել են բոլորի համար արդարադատության մատչելիության ապահովման և խոցելի համայնքների պաշտպանության հետ կապված հարցեր, ներկայացվել է նշված բնագավառներում մասնակից երկրների փորձը։
 
Իր ելույթում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող միջոցառում նախաձեռնելու համար։
 
Պաշտպանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհն այսօր կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։
 
Այս համատեքստում նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների և ադրբեջանական ռազմական միջամտության արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
 
Անահիտ Մանասյանը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների մասին։
 
Պաշտպանը տարածաշրջանային համաժողովի մասնակից գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին:
 
Թբիլիսի այցի շրջանակներում նախատեսված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search