Artsakhpress

Հասարակական

Դպրոցի տնօրեն ունենք՝ ստիպված պահակություն է անում. ԿԳՄՍ նախկին փոխնախարար

Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախում ուսուցիչների թիվը 4320 էր։ Պատերազմից հետո ուսուցիչների թիվը պակասեց ավելի քան 1000-ով:

Դպրոցի տնօրեն ունենք՝ ստիպված պահակություն է անում. ԿԳՄՍ նախկին փոխնախարար

Դպրոցի տնօրեն ունենք՝ ստիպված  պահակություն է անում. ԿԳՄՍ նախկին փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին  Oragir.News-ի հետ զրույցում ասում է ԱՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Միքայել Համբարձումյանը։
 
Նրա խոսքով՝ արցախցի ուսուցիչների առջև այսօր մեծ խնդիրներ են ծառացել։ «Այսօր մեր մտավորականների մեծ մասը կեցության խնդիր ունի։ Իսկ քանի որ այդ խնդիրը ՀՀ-ում լուծելն իրենից դժվարություններ է առաջադրում, ստիպված շատերը թողնում ու տեղափոխվում են այլ երկիր։ Ես անձամբ գիտեմ տնօրենների և ուսուցիչների, ովքեր արդեն տեղափոխվել են այլ երկրներ։ Ցավոք, գիտեմ նաև տնօրենի, ով պահակություն է անում»,- ասում է Միքայել Համբարձումյանը:
 
Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում Արցախից բռնագաղթված ուսուցիչների համար նախատեսված ծրագրին, ըստ որի՝ արցախցի մանկավարժներին հնարավորություն է ընձեռվում արտամրցութային կարգով աշխատանքի տեղավորվել մարզային դպրոցներում, նախկին փոխնախարարն այդտեղ էլ է խնդիրներ տեսնում, քանի որ ինքը որպես մաթեմատիկայի ուսուցիչ, մինչ օրս չի կարողացել տեղավորվել աշխատանքի։
 
«Պարզվում է և՛ կարիք կա մաթեմատիկայի ուսուցչի, և՝ չկա, քանի որ 5 ժամ Երևանի մի դպրոցում կա ազատ դասաժամ, 8-ը մեկ այլ դպրոցում, և այդպես շարունակ։ Հարց, բայց ինչպե՞ս կարող է ուսուցիչը մեկ-երկու ժամվա տարբերությամբ հասնել մի դպրոցից մյուսը, իսկ հաջորդ խնդիրն էլ ցածր վարձատրությունն է, որի համար չես կարող օգտվել այլ տրանսպորտային միջոցներից: Հիմա, համոզված եմ, որ շատերդ կասեք, որ գնամ շրջաններ։ Ասենք, օրինակ որևէ սահմանամերձ շրջանում ինձ առաջարկում են իքս դասաժամ, իսկ արդյո՞ք ինձ բավարարում են կացարանով։ Խոսքս նույնիսկ անվճար կացարանին չի վերաբերում, թեկուզ լինի վարձով, բայց, երբ մի բան էլ սրտնեղում են, երբ այդ հարցը բարձրացնում ես, սա արդեն մեծ խնդիր է»,-ասում է մեր զրուցակիցը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Search