Artsakhpress

Տնտեսական

Հայաստանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր. 6-րդ համաժողովը կկայանա Երևանում

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նոյեմբերի 28-ին կայացած Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահ` առաջիկա 2 տարիների համար:

Հայաստանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր. 6-րդ համաժողովը կկայանա Երևանում

Հայաստանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր. 6-րդ համաժողովը կկայանա Երևանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից: Նշվում է, որ 2024 թվականի համանախագահությունն իրականացվելու է Հնդկաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների վարչության քարտուղար Սանջայ Մալհոտրայի հետ:
Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում էլ ավելի հասցեական դարձնելու նպատակով: Ասիական նախաձեռնության հետ, միաժամանակ, տարածաշրջանային մյուս հարթակներն են՝ Աֆրիկայի նախաձեռնությունը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան նախաձեռնությունը, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի նախաձեռնությունը։
Նախաձեռնության նպատակն է հարմարեցված լուծումներ մշակելու միջոցով աջակցել տարածաշրջանի երկրներում հարկային թափանցիկության ՏՀԶԿ ստանդարտների տարածմանը։
Նախաձեռնության համանախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մատնանշել է Հայաստանի առաջիկա համանախագահության շրջանակում նախանշվող առաջնահերթությունները, որոնք ներառում են նախաձեռնության անդամակցության հետագա ընդլայնումը և կարողությունների զարգացման հնարավորությունների ապահովումը։
Ասիայի նախաձեռնության համանախագահության շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է առաջիկա երկու տարիներին Հայաստանում իրագործել մի շարք միջազգային միջոցառումներ։ Ասիայի նախաձեռնության 6-րդ համաժողովը կկայանա 2024 թվականի 2-րդ եռամսյակում՝ Երևանում:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի անդամ են հանդիսանում աշխարհի 169 երկրներ, որին Հայաստանն անդամակցում է 2015 թվականից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Search