Artsakhpress

Ռազմական

ՀԱՊԿ-ը Հայաստանի խնդրանքով օրակարգից հանել է երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։

ՀԱՊԿ-ը Հայաստանի խնդրանքով օրակարգից հանել է երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

ՀԱՊԿ-ը Հայաստանի խնդրանքով օրակարգից հանել է երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
Թասմաղամբետովը հայտնել է, որ 2022 թ․ նոյեմբերին կայացած նիստից հետո մինչ օրս կատարվել են 34 որոշումներից 32-ը։  
«Ցավոք, երկու միջոցառում հնարավոր չեղավ իրականացնել։ Դա առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նրանց դիրքորոշումներով պայմանավորված։ Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի կարգադրությունն էր Հայաստանին օգնության վերաբերյալ որոշումը վերջնական տեսքի բերելու մասին։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, հայկական կողմը, սակայն, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այս փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ամփոփիչ փուլում նրանք խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։ Ըստ այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ փաստաթղթի մի շարք կետեր մշակման կարիք ունեին։ Պետությունների ղեկավարները հանձնարարել էին լրամշակել այդ փաստաթուղթը և ներկայացնել ստորագրման։
2023 թ․ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան ՀԱՊԿ երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների խորհուրդների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։ Նոյեմբերի 23-ին նշանակված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

     

Քաղաքական

ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։ «Հայաքվեն» Ազգային ժողով էր ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը: 

Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Շվեյցարիայի և Նորվեգիայի ԱԳ նախարարներին

ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գործադիր և օրենսդիր ճյուղերի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասի համար և դրա սահմաններից դուրս Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առավելությունների մասին:

Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան

«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում։

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա:

Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. փաստաթուղթ է ստորագրվել

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

ՀՀ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո չեն զրկվի աջակցության ծրագրերից

Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար

Դպրոցի տնօրեն ունենք՝ ստիպված պահակություն է անում. ԿԳՄՍ նախկին փոխնախարար

Արցախի կարատե-դո ֆեդերացիայի մարզչի նախաձեռնությամբ Աբովյանում բացվել է այս մարտարվեստից առաջին ակումբը

ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org

Search