ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Արցախ այցելելու խնդրանքով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ պնդելով, որ ցանկանում է Արցախում միայն Ստեփանակերտի հուշարձանների վիճակը գնահատել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը։
Ըստ նրա՝ Բաքուն համաձայնել է Աղդամով ճանապարհորդել Ստեփանակերտ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու։