Artsakhpress

Հարցազրույց

Գրանադան խոսում է սահմանազատման մասին՝ առանց պահանջելու ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

Գրանադան խոսում է սահմանազատման մասին՝ առանց պահանջելու ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից. Գանտահարյան

Գրանադան խոսում է սահմանազատման մասին՝ առանց պահանջելու ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից. Գանտահարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զարույցը ստորև․

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Գրանադայում կայացած հանդիպումը և դրա արդյունքում ստորագրված փաստաթուղթը։

- Գրանադայի հանդիպումից բխած հայտարարությունը խառը ուղերձներ ունի։ Նախ, պարզ չէ, թե ինչ սահմաններով են ուզում իրականացնել սահմանազատումը․ ակնարկում են ՍՍՀՄ քարտեզներին, որտեղ անկլավների ճակատագիրը պարզ չէ, որովհետև կոնկրետ քարտեզ չի նշվում։ Այս առումով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը խիստ մտահոգիչ է․ Բաքուն հայտարարել է, որ հայաստանյան ոչ մի տարածք չի օկուպացրել։ Սա ենթադրում է, որ երբ հայաստանյան տարածքներ են ներխուժել, դրանք համարել են ադրբեջանական։ Խոսվում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի ուղղություններով ապաշրջափակման մասին։ Կամ, հավասարապես խոսվում է երկու կողմում պահվող անձերի կամ անհետ կորածների մասին։ 

Հայտարարությունը փորձ է անում պահել հավասար հեռավորության կանոնները, որպեսզի շարունակի միջնորդի դերի իրականացումը։ Փաստորեն, եռակողմ ձևաչափով հանդիպելու պայմանավորվածություն կա։

- Ալիևը չմասնակցեց այդ հանդիպմանը. Ձեր կարծիքով՝ ո՞րն է իրական նպատակը։ Նրանց պատճառաբանությունն է, թե կան թաքնված այլ հարցեր։

- Երկու հարթություն կա այստեղ․ նախ, ընդհանրապես եվրոպական քաղաքական համայնքի ժողովը, և երկրորդ, Գրանադայի քառակողմը։ Առաջինի դեպքում Ալիևը լավ հանգրվան չէր սպասում և, փաստորեն, եվրոխորհրդարանի՝ ԵՄ-ին ուղղված կոչը հասցեական է և խոսում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների դիմելու առաջարկի մասին։ Իսկ երկրորդում բողոք է հատկապես Փարիզին, որն, ըստ Բաքվի, կողմնակալ կեցվածքներ է որդեգրում։ Կարծում եմ՝ Բաքուն նման քայլով ազդակ է ուղակում նաև Մոսկվային։

- Այդ դեպքում Գրանադայում ստորագրված փաստաթուղթը որքանո՞վ է կիրառելի նաև Ադրբեջանի համար, եթե վերջինիս ստորագրությունը չկա։

- Սա հայտարարություն է և որևէ  կիրառելի իրավականություն չունի։ Բաքուն փաստել է, որ անգամ իր ստորագրած փաստաթղթերը չի հարգում։

- Ի դեպ, Բաքուն, ըստ եվրոպացի պաշտոնյաների, հավաստիացրել է, որ չի պատրաստվում Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ կիրառել․ հավատալի՞ է, թե՞ ոչ։

- Բաքվի ռազմաքաղաքական վարքագիծը այլ բան է հուշում․ Բաքուն կարող է մի ձեռքով բանակցել կամ հրադադար ստորագրել, մյուսով՝ կրակել, և դա հիմնավորել նրանով, որ հայկական կողմն է նախահարձակը։ 

- Բաքուն ասում է, որ չի հրաժարվում Հայաստանի հետ շփումներից, նաև եռակողմ հանդիպման մասին է հայտարարվել Բրյուսելում։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ճիշտ է Ձեր դիտարկումը։ Եթե Գրանադայի հայտարարությունը Ադրբեջանի ֆակտորը նկատի առած չլիներ և հավասար հեռավորության կանոնը չգործադրեր, ապա Բաքուն Բրյուսել էլ չէր գնա։ 

- Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ ԼՂ և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» ակումբում արած հայտարարություններին։ Ի՞նչ է սրանով ուզում ասել Պուտինը։

- Պուտինը, մի կողմից, պատասխանատվությունը բարձեց հայկական կողմի ուսերին, մյուս կողմից՝ ասաց, որ Երևանը միտումնավոր չի հանձնել Արցախը։ Արցախի բռնագրավումից հետո Պուտինը փորձում է ուղերձներ ուղարկել՝ հուսալով, որ Բաքուն հումանիտար վերաբերմունք կունենա։ Բայց հիմնական ուղերձը նույնն է․ Արցախի հակամարտության լուծումը այս կերպն ստացավ, որովհետև հայկական կողմը չընդունեց ՌԴ-ի լուծման առաջարկները, Արցախի ժողովուրդը տեղահանվեց, որովհետև Երևանը հայտարարեց, որ Արցախը կընդունի Ադրբեջանի մաս։ Այս բոլորին առընթեր կա նաև հավաքական Արևմուտքի ոչ կառուցողական դերը, որը հանգեցրեց այսօրվա վիճակին։ Պուտինի ասածների մեջ այս կետերն են երևում։

- Կարծես օրակարգում է միջանցքի հարցը. այս առումով ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել։

- Նկատելի է, որ միջանցքի գաղափարը փոխվել է թուրք–ադրբեջանական դաշինքի պաշտոնական հայտարարություններում։ Էրդողանն ասում է՝ եթե հայկական կողմը համաձայն չե, միջանցքը կարող է անցնել Իրանով։ Իսկ Բաքուն հայտարարում է, որ Երևանը սխալ է ընկալել միջանցքի գաղափարը՝ հավելելով, որ Ադրբեջանը մտադրություն չունի հայաստանյան գերիշխան տարածքից ճանապարհ վերցնել։ Կարծում եմ՝ այստեղ Իրանի գործոնը վճռական է, ինչը տեղի է տվել թուրք–ադրբեջանական բառապաշարի և խոսույթի փոփոխությանը։ Այս բոլորը միանշանակ չեն նշանակում, որ թուրք–ադրբեջանական տանդեմը հրաժարվել է զանգեզուրյան միջանցքի գաղափարից։ 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search