Artsakhpress

Հարցազրույց

«Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները վարելու աշխարհաքաղաքական մրցապայքար է ընթանալու». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

«Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները վարելու աշխարհաքաղաքական մրցապայքար է ընթանալու». Գանտահարյան

«Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները վարելու աշխարհաքաղաքական մրցապայքար է ընթանալու». Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. 
 
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պետնախարարը հրաժարական տվեցին։ Նոր պետնախարար նշանակվեց Սերգեյ Շահրամանյանը։ Այս փոփոխությունները ի՞նչ հետևանք կարող են ունենալ Արցախում ստեղծված իրավիճակի վրա։
 
- Արցախի նախագահի հրաժարականի մասին որոշակի ժամանակ է՝ արդեն խոսվում էր, անգամ՝ կիսապաշտոնական շրջանակներում էր այդ լուրը շրջանառվում։ Պետական ինստիտուտների ղեկավարների ընդհանուր փոփոխությամբ է պայմանավորված, կարծում եմ, երևույթը, և ոչ միայն՝ նախագահի հրաժարականը։ Փաստորեն, թե՛ Ազգային ժողովի նախագահի, թե՛ պետնախարարի և թե՛ հանրապետության նախագահի փոփոխություններ են։ Ուշագրավ է, որ խորհրդարանական համապատկերի փոփոխությամբ չեն պայմանավորված պետական ինստիտուտների ղեկավարների փոփոխությունը։ Դրականն այն է, որ գործընթացները ընթանում են կոնսենսուսով։ Անգամ նախկին նախագահներն են ներգրավված խորհրդակցություններին և որոշման կայացման գործընթացներին։ Նախագահի հրաժարականի հայտարարության ամենաառանցքային բաժինն այն էր, որ հրաժարական է տալիս՝ պահպանելու արցախյան ներկայունությունն ու համերաշխությունը։ Փաստորեն, կա համաարցախյան գիտակցություն, որ ներքին խլրտումները միայն կօժանդակեն Ադրբեջանի ծրագրերին։ Նկատվում է նաև սահմանադրական ճգնաժամ չստեղծելու և պետական ինստիտուտների լեգիտիմությունը պահպանելու հատուկ ճիգ։
 
- Արցախի դիրքորոշման առումով փոփոխություններ ակնկալու՞մ եք։
 
- Չեմ կարծում՝ հիմնական փոփոխություններ կգրանցվեն։ Նախապատրաստվում է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկ, իսկ այստեղ արդեն տեսանելի է աշխարհաքաղաքական շահագրգռություն․ մի կողմից՝ Մոսկվան պիտի փորձի զուտ եռակողմ ձևաչափի ղեկը իր ձեռքում պահել, մյուս կողմից՝ միջազգային հանրությունը հետևողականորեն պիտի արծարծի միջազգային գործիքակազմի ներգրավումը այս բանակցություններին։
 
- Ամերիկյան կողմը պնդում է, որ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է հանդիպեն։ Բաքվից արձագանքում են, որ դա ընդունում են ի գիտություն, ապա հավելում՝ հարցը քաղաքական նրբերանգներ ունի։ Արցախում ստեղծված իրավիճակը հումանիտա՞ր, թե՞ քաղաքական խնդիր է։
 
- Բաքուն միայն իր օրակարգով կհամաձայնի Ստեփանակերտի հետ բանակցել։ Պարզ է Բաքվի նախապայմանային մոտեցումը․ չի շտապում արձագանքել ԱՄՆ-ի առաջարկին, որովհետև դեմ է միջազգային որևէ ձևաչափի ներգրավմանը, մյուս կողմից՝ հաշվի է նստում Մոսկվայի դեմ քայլ չառնելու քաղաքականության հետ։ Իրոք գերնուրբ արանքում են հայտնվել կողմերը։ Ընթանալու է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները վարելու աշխարհաքաղաքական մրցապայքար։ Եվ, այս առումով, չեմ կարծում, որ խաղը ընթանալու է զուտ ադրբեջանական կանոններով։
 
-Արցախի նախագահի հրաժարականի, ռուս խաղաղապահների ղեկավարի փոփոխության և սեպտեմբերի 4-ին կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման միջև կապ տեսնու՞մ եք։
 
- Ստեփանակերտի ղեկին ով էլ լինի, այս պայմաններում չի կարող հաշվի չառնել ռուսական գործոնը։ Իսկ խաղաղապահների ղեկավարը պիտի իրականացնի Մոսկվայի ռազմաքաղաքական ղեկավարության կայացրած որոշումները։ Էրդողանի հայտարարությունը, որ խաղաղապահ առաքելության ժամկետը սպառվում է երկուսուկես տարուց, և Անկարան հույս ունի, որ Մոսկվան իր խոստումը կհարգի և կհեռանա Արցախից, քաղաքական տրամաբանությամբ կմղի Մոսկվային՝ իր դիրքերն ավելի ամրապնդել Արցախում։ ԱՄՆ-ն ճնշելու է Անկարային, որ փուլ առ փուլ հեռանա Մոսկվայից։ Անկարան Ռուսաստանի հետ իր գործարքները շարունակելու համար տարբեր ուղղություններով քաղաքական առևտուր պիտի փորձի անել։ Խաղաղապահ առաքելության ժամկետի հիշեցումը այդ առևտրի մաս է կազմում։ Դրա դիմաց Մոսկվան Դամասկոսի ճամփով հիշեցնում է, որ թուրքական զորքերը պետք է հեռանան սիրիական տարածքներից։ Նման պարանաձգումները շարունակվելու են։
 
- Ադրբեջանը հումանիտար բեռ ուղարկեց Արցախ, ըստ էության, ապացուցելով, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա։ Այս փաստը ինչպե՞ս կարելի է օգտագործել՝ խնդիրը լուծելի դարձնելու նպատակով։
 
- Գիտեք՝ հակառակ նրան, որ Ադրբեջանը հաղթել է և շտապում է գրանցել դիվանագիտական համաձայնություններ, այդուհանդերձ, իր ցանկալի առաջադրանքները դեռևս չեն ամրագրվել․ զանգեզուրյան միջանցքի արծարծումը դուրս է եկել հռետորաբանությունից։ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը չի աշխատում։ Նախիջևան-Ադրբեջան ճանապարհը՝ ևս։ Սահմանազատման օրակարգի շուրջ չկա համաձայնություն։ Խաղաղության համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել։ Այս բոլորը խոսում են տարածաշրջանում ընթացող գերտերությունների ներգրավվածության, շահերի բախման կետերի և, այդ բոլոր հանգամանքներով պայմանավորված, հանգուցալուծումների չկայացման մասին։ Ինտեգրման օրակարգն էլ կարող է մյուս ուղղությունների նման ձգձգվել։
 
- Ինչպե՞ս եք մեկնաբանում ֆրանսիական և, հատկապես, գերմանական կողմերի ակտիվացումը Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ։
 
- Ֆրանսիայի, Գերմանիայի և, ընդհանրապես, Բրյուսելի ակտիվացումը տարածաշրջանում, այս դեպքում նաև՝ Արցախում, ռուսական գործոնի եզակիությունը չեզոքացնելու միտում ունի։ Հակակշիռ գործընթացներ նախագծելու, ներկայություն լինելու և ազդեցության գոտիներ ձևավորելու մղումներով պիտի ընկալել բոլորի ակտիվացումը կովկասյան տարածաշրջանում։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search