Artsakhpress

Հարցազրույց

«Ընթանում է Մոսկվա-Անկարա լարված համագործակցություն». Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

«Ընթանում է Մոսկվա-Անկարա լարված համագործակցություն». Շահան Գանտահարյան

«Ընթանում է Մոսկվա-Անկարա լարված համագործակցություն». Շահան Գանտահարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զրույցը ստորև․

- Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ ներկայացնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հարցով։ Եթե գործընթացն այս ճանապարհով գնա, ի՞նչ կփոխվի։

- Կարծում եմ՝ միջազգային ընտանիքը, ավելի կոնկրետ՝ հավաքական Արևմուտքը, լիազորել է Ֆրանսիային՝ ՌԴ-ի զուգահեռ և ի հակակշիռ միջնորդական կամ երաշխավորման գործընթացները թափ տալու։ ՌԴ-ին առընթեր այսօր աշխատում են վաշինգտոնյան և բրյուսելյան գործընթացները։ Հիմա ՄԱԿ-ում ԱԽ արտակարգ նիստ գումարելու, թե բանաձև նախագծելու առումով հանդես է գալիս պաշտոնական Փարիզը։ Չմոռանանք սակայն, որ Ֆրանսիան ամիսներ առաջ թեև նախաձեռնեց արտակարգ նիստ, բայց այդպես էլ որևէ հայտարարություն դուրս չեկավ։ Հիմա էլ չի բացառվում, որ բանաձևը վետոյի չենթարկվի։ Բայց անգամ որդեգրվելու դեպքում գետնի վրա միանգամից բեկում չի գրանցվի։ Սա շարունակական, երկար գործընթաց է, որի առաջադրանքը միջնորդական առաքելությունում ՌԴ-ի առանձնաշնորհալիությունը բեկանելն է։

- Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ի՞նչ պետք է անել նման սցենարը բացառելու համար։

- Չի բացառվում, որ Բաքուն դա է նպատակադրել։ Բաքուն գիտակցում է, որ չի ստացվում իր կողմից ճշտված խաղի կանոններով և օրակարգով պայմանագիր կնքելու շտապողականությունը։ Գիտակցում է, որ գլխավոր խաղացողները մրցապայքարում են տարածաշրջանում և օգտագործում կոնֆլիկտը ազդեցության գոտիների պահպանման կամ ձեռքբերման առաջադրանքներով։ Դրա համար էլ որոշել է հումանիտար ճգնաժամով կամ միակողմանի ելք տրամադրելով հայաթափել Արցախը։ Նման սցենար կանխարգելելու համար առաջին խնդիրը պիտի լինի Արցախի ապաշրջափակման օրակարգի իրականացումը։ Ընդ որում, միջազգային գործիքակազմի երաշխավորումներով։ Սա հեշտ ճանապարհ չէ։ Բաքուն մի կողմից Աղդամով մարդասիրական օժանդակություն է խոստանում, մյուս կողմից, միակողմանի ելք տրամադրելով, Արցախի հայաթափում փորձում իրականացնել։ 

- Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Իլհամ Ալիևը չի հանդիպելու Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին՝ «հայանպաստ դիրքորոշման և Հայաստանում կատարած հայտարարությունների» պատճառով: Ի՞նչ մեսիջներ կան այս քայլի տակ։ Ալիևը Հայաստանին ու աշխարհին ի՞նչ է ցույց տալիս։

-Ալիևը գիտակցում է, որ տարբեր հանգամանքների պատճառով անպատժելիությունը տարածվում է Ադրբեջանի վրա։ Սկսած Ուկրաինայի պատերազմից, վերջացած նավթի ու գազի գործարքներով, անցնելով Մոսկվա-Անկարա լարված ու ելևէջներով հատկանշվող հարաբերություններից, Ադրբեջանը գիտի, որ այս պահի դրությամբ պատժամիջոցների չեն գնա իր դեմ։ Փոխարենը ինքն է պատժում այն երկրներին, որոնք, ըստ իրեն, հակաադրբեջանական հայտարարություններ են անում։ Սա մեսիջ է բոլոր այն երկրներին, որոնք պատրաստվում են Արցախի ապաշրջափակումը պահանջել Ադրբեջանից։

- Սոչիում նախատեսված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սեպտեմբերի 4-ը նշվում է որպես հնարավոր ամսաթիվ։ Ի՞նչ նշանակություն ունի այդ հանդիպումը աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին և ի՞նչ հետևանք կունենա նաև Կովկասում։

- Այս հանդիպման նախօրեին նկատի ունենալ մի քանի հանգամանք՝

• ԱՄՆ-ն ճնշում է Անկարային՝ դադարեցնել Մոսկվայի հետ իր հարաբերությունները և դրա ուղղությամբ սպառնում է։

• Ֆինլանդիայի դեմ արդեն վերացվել է թուրքական վետոն․ հիմա Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առումով Թուրքիան խաղում է և փորձում «բազար» անել։

• Դրա դիմաց Մոսկվայի ներշնչումով և ուղղակի պատվերով Դամասկոսը պահանջում է թուրքական զորքերի տոտալ հեռացում սիրիական տարածքներից։

• BRICS-ի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Այնտեղ ՌԴ-ն էական դեր ունի, իսկ Թուրքիան  ներգրավված չէ այդ ձևաչափում։ BRICS-ը տնտեսական հարթակից վերափոխվում է աշխարհակարգային բևեռի, և, այդ առումով, Մոսկվան և Անկարան հակադիր բևեռային դաշտերում են։

Կան այս գործընթացների հետ աղերսված այլ ենթահանգամանքներ ևս։ Ընթանում է Մոսկվա-Անկարա լարված համագործակցություն։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search