Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 85-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվել

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է միջոցառում` նվիրված մայրաքաղաքի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 85-ամյակին։

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 85-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 85-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կրթօջախի տնօրեն Զարինե Բաբայանը նշեց, որ երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին։ Ութ տասնյակից ավելի` տարիներ շարունակ, Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը կրթել ու դաստիարակել է սերունդներ, ովքեր այսօր իրենց ավանդն ունեն Արցախի մշակութային կյանքի կայացման գործում։

Нет описания.

Нет описания.«2022-2023 ուսումնական տարում դպրոցն ունեցել է 437 աշակերտ։ Այս տարի ունենք 61 շրջանավարտ. նրանցից ինը որոշել են իրենց ուսումը շարունակել երաժշտական ասպարեզում։ Շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում դպրոցը թեկուզ մեկ օր չի դադարեցրել իր գործունեությունը։ Մեր առաքելությունը հիմնադրման օրից չի փոխվել։ Մենք շարունակում ենք մեր երեխաների մեջ սեր սերմանել մշակույթի, երաժշտության հանդեպ։ Վստահ ենք, որ մեր աշակերտները վաղը կդառնան մեր երկրի լիարժեք քաղաքացիները»,-նշել է Զ. Բաբայանը։

Нет описания.

Нет описания.

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը, շնորհավորելով երաժշտական դպրոցի 85-ամյակը, կարևորել է նրա դերը արցախյան երաժշտական կյանքի կայացման գործում։

Нет описания.«Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառումը ևս մեկ լավագույն հնարավորություն է արժևորելու, գնահատելու և մեր հոգու երախտիքը հայտնելու դպրոցի հիմնադրումից ի վեր Արցախի մշակութային կյանքի կայացման գործում իրենց մեծագույն ներդրումն ունեցած բոլոր նվիրյալներին։ Դպրոցը, իր գործունեության ողջ ժամանակահատվածում առանձնակի լավատեսությամբ ու ջանադրությամբ հաղթահարելով բազում մարտահրավերներ, սիրով ու համբերատարությամբ մեր երեխաներին ոչ միայն սոսկ մատուցել, այլև մեր ազգային մտածելակերպին համահունչ ձևակերպումներով նոր իմաստ է հաղորդել և արհեստավարժությամբ նորանոր բարձրակետին հասցրել այն բարձրարվեստ երաժշտությունը, որն, իրավամբ, արտահայտում է նաև մեր ազգային ոգին և ժողովրդի հոգու ապրումները»,-ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։
Нет описания.Нет описания.

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Տաթևիկ Բալայանը քաղաքապետարանի կողմից Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրենին խորհրդանշական նվեր է հանձնել։

Нет описания.«Արցախը և արցախցին միշտ էլ իրենց ավանդով առանձնացել են արվեստի տարբեր ճյուղերում, մասնավորապես` երժշտության ասպարեզում, որի դարբնոցի ու դրոշակակրի պատվավոր ու պատասխանատու դերն ավելի քան ութ տասնամյակ կրել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը։ Դպրոցի ամենամեծ ձեռքբերումը նրա շրջանավարտներն են»,-ընդհանրացրել է Տ. Բալայանը։

Нет описания.Нет описания.


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search