Artsakhpress

Սփյուռք

Հունաստանում անցկացվել են Քսանթիի հայ համայնքի հիմնադրման 100-ամյակին նվիրված եռօրյա միջոցառումներ

Հունաստանի Քսանթի քաղաքի հայ համայնքի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ մարտի 24-ից 26-ը համայնքում անցկացվել են եռօրյա միջոցառումներ։

Հունաստանում անցկացվել են Քսանթիի հայ համայնքի հիմնադրման 100-ամյակին նվիրված եռօրյա միջոցառումներ

Հունաստանում անցկացվել են Քսանթիի հայ համայնքի հիմնադրման 100-ամյակին նվիրված եռօրյա միջոցառումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, եռօրյա միջոցառումները ներառում էին ֆոտոցուցահանդես Մանոս Խաջիդակիսի Արվեստի և մտքի տանը, ինչպես նաև գլխավոր հոբելյանական միջոցառում Քսանթիի քաղաքային ամֆիթատրոնում և սուրբ պատարագ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում՝ Հունաստանի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Գեղամ Ս. Արք. Խաչերեանի հանդիսապետությամբ։ 
Քսանթիի քաղաքային ամֆիթատրոնում կայացած գլխավոր միջոցառմանը ներկա էին քաղաքի կրոնական, պետական ​​և զինվորական իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Քսանթիի մետրոպոլիտ Պանտելեյմոնը, Քսանթիի քաղաքապետ պ․Էմանուել Ցեպելիսը, Քսանթիի փոխնահանգապետ պ․Կոստաս Կուրտիդիսը, Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պ․Ակիս Դաղազյանը, Հունաստանի հայերի ազգային խորհրդի նախագահ պ․Թագվոր Հովակիմյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ պ․Գասպար Կարապետյանը և այլոք։
Միջոցառմանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի անունից ուղերձով հանդես էր եկել դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանը։ 
Ուղերձում մասնավորապես նշվում էր․ «Հունաստանում հունահայ գաղութի ձևավորումից 100, Փոքրասիական աղետի 101, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 108 տարուց անց մենք շարունակում ենք ապրել, արարել և բարգավաճել, պահպանել մեր հավատը, մեր մշակույթն ու եկեղեցիները: Սակայն, մյուս կողմից, մենք նորից ականատես ենք լինում հայության ապրելու իրավունքը կասկածի տակ առնելու այս անգամ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դրսևորումներին՝ Արցախում, որտեղ արդեն գրեթե 101 օրից ավել մեր հայրենակիցները գտնվում են շրջափակման պայմաններում՝ կանգնած լինելով մարդասիրական ճգնաժամի առջև։ Անպատժելիության զգացողությունն այն մակարդակի է հասել Ադրբեջանում, որ բացեիբաց այդ երկրի ղեկավարությունն անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ անհապաղ Լաչինի միջանցքը բացել և դադարեցնել հայատյաց քարոզչությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մենք միասնական օրակարգով հանդես գալու անհրաժեշտություն ունենք՝ հայությանը իր պատմական հայրենիքից մնացած փոքր հատվածից օտարելու ևս մեկ փորձը ժամանակին կանխելու համար»։
Միջոցառմանը բանախոսությամբ հանդես էր եեկել նաև տիկին Յուլյա Քասապյանը՝ «Հայ փախստականների հաստատումը Հունաստանում 1922թ.-ին» և ազգագրագետ տիկին Գարիֆալիա Թեոդորիդուն՝ «Քսանթի. մյուս հայրենիքը» թեմաներով:
Միջոցառման ավարտին ելույթներով հանդես էր եկել նաև Քսանթի քաղաքի հայ համայնքի երաժշտախումբը և Կոմոտինի քաղաքի հայ համայնքի երգչախումբը՝ Հասմիկ Բեքլարյանի գեղարվեստական ղեկավարությամբ: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search